ՋԵՔՍՈՆԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆ


Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի կտակը, որը հիասթափեցրել է նրա եղբայրներին: Երգիչը ոչինչ չի կտակել նախկին կանանց, եղբայրներին, քույրերին ու հորը: Սակայն նա չի մոռացել մորն ու զավակներին: Պրինսը, Պերիսը և Բլանկետը կստանան 3-ական միլիոն դոլար` պայմանով, որ այդ գումարները կսկսեն ծախսել 30 տարեկանից հետո: Փոփ-աստղի եղբայրներն էլ, վիրավորված նման վերաբերմունքից, նրա երգերը վաճառել են աստղաբաշխական գներով և ստացել 200 միլիոն դոլարի շահույթ: