ՏՈՒԺԵԼ Է ՆԱԵՎ ԿԻՆՈԱՍՏՂԸ


Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ, պարզվում է, տուժել է նաև սլովակյան կինոաստղ Զուզանա Ֆիալովան, ով մեր հանդիսատեսին ծանոթ է «Փոքրիկ ամառ» (ըՈոՖպ սպՑՏ), «Ելակի գինի», «Ստի կանոնները» և այլ ֆիլմերից: Դերասանուհու կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա շարունակում է մնալ մոսկովյան բժիշկների հսկողության ներքո: Ուշագրավն այն է, որ Զուզանայի հիվանդասենյակ օրական այցելում են մի քանի հարյուր մարդ և նրանից ինքնագիր խնդրում: Իսկ երկրպագուներից մեկն էլ հավաքում է այն ներարկիչները, որոնք օգտագործում են բուժքույրերը Զուզանայի բուժման ընթացքում: