100 հազար եվրո` վիկինգների գանձի դիմաց


Էստոնացի գանձախույզ Էրկին (ազգանունը չի նշվում) Ռաազիկու ավանի մերձակայքում` նախկին կոլտնտեսային դաշտում գանձարկղիկ է գտել£ Դրանում եղել են 1329 արծաթադրամներ և արծաթյա 9 տարբեր առարկաներ, որոնք հողում թաղվել են մոտավորապես 1060¬ական թվականների սկզբին` վիկինգների (հին սկանդինավյան զինվոր) կողմից£ Արկղիկում հայտնաբերվել է նաև կավե անոթի մնացորդներ, ինչը և հնագետներին հուշել է, որ գտնված գանձն ամբողջական է£ Գտնված մետաղադրամների մեծ մասը դրվագված են եղել ներկայիս Գերմանիայի տարածքում, մնացածը` Անգլիայում, Դանիայում, Շվեդիայում, Արաբիայում և Հունգարիայում£ Ինչպես նաև` Իտալիայում ու Բոհեմիայում£ Էրկին գանձը գտել է հիմա արդեն իրեն պատկանող հողակտորից, սակայն ոչ թե սեփականատիրոջ իրավունքով յուրացրել է դա, այլ հանձնել պետությանը` արժանանալով պարգևի£ Այս գտածոն միակը չէ. 2007 թ. էստոնական Սաարեմաա կղզում նույնպես գանձ է գտնվել, որի դիմաց գտնողին պարգևատրել էին 32 հազար եվրոյով£