Բայդենը նորից Օբամայի զուգընկերը կմնա


Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոժեֆ Բայդենն արդեն հայտարարել է 2012 թ. կայանալիք նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին (տեղեկացրել է Reuters¬ը)£ Նա բացատրել է, որ ինքը սատարում է Բարաք Օբամայի քաղաքականությունը և պատրաստ է նրա հետ առաջադրվել Դեմոկրատական կուսակցության կողմից` ինչպես 2008¬ին£ Բայդենը նաև շնորհակալություն է հայտնել Նախագահին` իրեն աջակցելու և վստահելու համար` փոխնախագահի պաշտոնը ստանձնելը համարելով լավագույն որոշումը, որն ինքը երբևէ կայացրել է£ Գալիք տարի նորից առաջադրվելու դիմում Օբաման դեռևս չի ձևակերպել£ Բայց Սպիտակ տան աղբյուրների տվյալներով` ընտրական քարոզարշավը նա կսկսի եկող տարեսկզբից£