Տիմոշենկոյի 3¬րդ հրավերը` Բրյուսելից


«Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, թե պնդելու է, որպեսզի քննիչն իրեն թույլ տա հեռանալ Ուկրաինայի սահմաններից£ - Բրյուսելից` անմիջապես եվրոպական խորհրդարանի ղեկավար, պարոն Եժի Բուզեկից ես ևս մեկ հրավերք եմ ստացել£ Իմանալով, թե ինչ պայմաններ են առաջադրվում, նա բնագիրն արդեն ուղարկել է վավերացված թարգմանությամբ,¬ ասել է Յուլյան լրագրողներին` հարցաքննությունից առաջ£ Նրա խոսքերով` Բուզեկի նամակը ոչ միայն նոտարական հաստատմամբ է, այլև բավարարում է Ուկրաինայի գլխավոր դատախազության բոլոր պահանջները. Այսուհանդերձ` նրան թույլ չի տրվել հեռանալ երկրից£ Տեղեկացնենք, որ անցյալ շաբաթ էքս-վարչապետուհու չեմ քրեական նոր գործ է հարուցվել£ Այս անգամ` թե´ իշխանության չարաշահման, թե´ Ուկրաինայի տարածք «իբր բժշկական մասնագիտացված Opel Combo ավտոմեքենաներ» ներկրելու մեղադրանքով£ - Պետությանը հասցված վնասի ընդհանուր գումարը կազմում է 67 միլիոն գրիվեն (ավելի քան 8 մլն դոլար),¬ նշված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ£ Նախկինում Տիմոշենկոն վկա էր` շտապօգնության մեքենաների «գործով»£ - Պարզվել է, որ գնված 1000 Opel Combo ավտոմեքենաները բուժօգնության մեքենաների որևէ խմբի չեն դասվում, մասնագիտացված փոխադրամիջոց չեն համարվում և բժշկական նշանակության ապրանք չեն,¬ դատախազության հաղորդագրությունից մեջբերում է կատարել «Ինտերֆաքսը»£ 20 տարուց` 2,3 միլիարդ Առաջիկա 2 տասնամյակների ընթացքում 700 միլիոնով աշխարհում կաճի մուսուլմանների թիվը` ներկայիս 1,6 միլիարդից դառնալով 2,3 մլրդ£ Այս տվյալները CWN¬ն քաղել է Pew Forum on Religion and Public Life կազմակերպության զեկույցից£ Համեմատության համար նշենք, որ 1990¬ին աշխարհում հաշվվում էր 1,1 մլրդ մուսուլման£ Մինչև 2030 թվականը, երկրագնդի վրա ապրող բոլոր մարդկանց հաշվարկով` նրանք կբազմանան 23,4-26,4 %¬ով£