Հիշողության քարտեզներ


Ի զարմանս բազմաթիվ այցելուների, «Խոսելով միմյանց հետ` անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում և Թուրքիայում» երկարաշունչ խորագրով ՀՆՄ Նկարչի տան երկրորդ հարկում բացված ցուցահանդեսը կերպարվեստի հետ որևէ առնչություն չուներ£ Ըստ էության, այն հրապարակային ամփոփումն էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ 2009¬ից իրականացվող միջազգային ծրագրի, որի գլխավոր նպատակը հայ¬թուր քական հարաբերությունների բարելավումն էր£ Ռուսաստանում և Ուզբեկստանում ոչ վաղ անցյալի ուսուցման ինտերակտիվ մեթոդներով փոխըմբռնման եզրեր գտնելու փորձառությամբ` Գերմանիայի Միջազգային համագործակցության ինստիտուտը ձեռնարկել էր Հայոց Եղեռնի պատմական բեռի տակ կքած հարևան երկրների ներկայիս սերունդների միջև հաշտարար երկխոսության կամրջի շինարարությունը£ Հայաստանի «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների կենտրոնի և Թուրքիայի «Անատոլիայի մշակույթ» կազմակերպության հետ համագործակցելով` գերմանացի խաղաղարարները հայերեն, թուրքերեն և անգլերեն լեզուներով հրատարակված ստվարածավալ գրքում ներկայացնում էին Հրանուշ Խառատյանի և Լեյլա Նեյզիի ղեկավարած հետազոտությունների ընդհանուր պատկերը£ Հայոց ցեղասպանության զոհերի, հրաշքով փրկվածների սերունդների հարյուրավոր ներկայացուցիչների բանավոր պատմությունների վերաշարադրանքով էլ վերստին հանրաճանաչվում էր պատմական դառը ճշմարտությունը£ Ցուցասրահում տասնյակ վահանակների վրա յուրովի քարտեզագրված էին հետազոտության մեջ ներգրավվածներից մի մասի հիշողության սահմանները£ Հուշերի պատառիկների մեջբերմամբ` հիշողության քարտեզները որոշակի զգացական ներգործություն էին ունենում£ Հայ և թուրք ժողովուրդների հասարակ մահկանացուների վերհուշի լեզուն ինքնին տարբերակվում էր պատմության դասագրքերի (հավաստի կամ կեղծ ընդհանրացումներով կազմված) չոր ու ցամաք խոսքից£ Ի դեպ, թուրքերի անունները փոփոխված էին` անձերի անվտանգության հասկանալի նկատառումներով£ Ընթացիկ տարվա հունվարի 10¬ից Գյումրիում, Վանաձորում և Իջևանում շրջած, ապա Երևանում հանգրվանած պատմաքաղաքական այս ցուցադրությամբ ու նորընծա գրքով թե որքան կդյուրանա հայ¬թուրքական քաղաքական երկխոսությունը` դժվար է ասել£ Վերջին տարիներին մեր խոշոր մշակութային փառատոներում թուրք (կամ` հայկական ծագումով թուրք) գործիչների մասնակցության ընդլայնման փաստը վերստին ակներև է դարձնում Հայաստանի բարիդրացիական դիրքորոշումը£ Հատկապես մեծ է «Ոսկե ծիրանի» ներդրումը£ Ամեն դեպքում, անկարելի է զուտ մշակութային, նույնիսկ խորացված փոխըմբռնմամբ դարավոր թշնամանքի ժառանգական կոդը բարեփոխել£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ