Քեզ բացակա չենք դնում… Երևանի Գր. Նարեկացու անվան թիվ 137 դպրոց.
Տնօրեն` Անժելա Մանասյան, փոխտնօրեններ` Աիդա Դալլաքյան, Աննա Զորաբյան, Մարինե Սայադյան, մանկական կոլեկտիվի ղեկավար` Շողիկ Հակոբյան£ Մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի այս դպրոցում շատ հաջողված ու հետաքրքիր միջոցառումներ են անցկացնում£ Բավական է միայն նարեկացյան օրերի մասին խոսել, երբ բարձր դասարանցիներն ու գրականության ուսուցչուհիները հանդես են գալիս ուշագրավ զեկուցումներով ո´չ միայն Նարեկացու պոեզիայի մասին… Մարինե ԱՄԻՐՅԱՆՆ այն ուսուցչուհիներից է, որ երբեք չի բավարարվում բարձրորակ դասերով£ Եվ այն, ինչ չի հասցնում դասերի ընթացքում հրամցնել, փորձում է ցերեկույթների, զանազան միջոցառումների միջոցով£ Մեծն Պարույր Սևակի ծննդյան օրը դպրոցի նիստերի ընդարձակ դահլիճը դարձյալ լեցուն էր£ «Սիրելի´ Պարույր, ի հեճուկս մահի` շնորհավորում եմ քեզ` միշտ կենդանի ու արևային բանաստեղծիդ, քո սքանչելի հոբելյանի առթիվ£ Դու ողջ ես, քանի որ չի մարում լուսավոր ու ջինջ հիշողությունը քո մասին£ Դու ողջ ես, քանի որ լիաթոք հնչում են քո երգերը հավերժական մեր մոլորակի վրա£ Դու կապրես, քանի դեռ աշխարհում գոյություն ունեն սերն ու պոեզիան…»,¬ Ռոժդեստվենսկու սույն խոսքերով է սկսում 11¬րդ դասարանցի Վիկտորյան£ Իսկ նույն դասարանցի Դիանան կապուտիկյանական բնորոշումն է հնչեցնում. - Մեծ մարդ էր Պարույրը£ Նրա մեջ զարմանալիորեն ներդաշնակ էին հողի փիլիսոփան և քաղաքակիրթ բանաստեղծը£ Ծնվելով գյուղում և սերվելով գյուղից` նա իր հոգևոր հացը հայթայթեց հայրենի և համաշխարհային գրականության այն մեծերից, որոնց խոսքի մեջ սիրտն ու միտքը ներդաշնակ են£ Մեծամիտ չէր, որովհետև մեծ էր£ Սիրված էր£ Գիտեր սիրել… Հետո Գրիգորը Սահյան է արտասանում, Տաթևը հուզմունքով պատմում է 1971¬ի հունիսի 17¬ի չարաբաստիկ դեպքի մասին£ Սյուզաննան, Մարիամը, Արմանը, Քնարը, Դավիթը, Ավետիսը, Աստղիկները, Նվարդը Սևակ են արտասանում` վարպետորեն, մեծավարի, անթերի£ Ինչպես տեղին նկատեց Ազգային ինստիտուտի մասնագետ Ալբերտ Միքայելյանը, այն, որ ուսուցչուհին շատ լավ է տիրապետում թեմային, փաստ է, բայց զարմանալին աշակերտներն են, որ այդքան ծանրաբեռնված լինելով, յուրաքանչյուրը մեկ տասնյակից ավելի բանաստեղծություն գիտի, և ինչպե˜ս են արտասանում… Կարծես տարիներով ասմունքի խմբակ են հաճախել£ Թվում էր, թե այդքանով էլ կավարտեն ցերեկույթը£ Սակայն անակնկալ էր սպասվում£ Դահլիճում մարում են լուսերը, և նույն երեխաները էկրանից, այժմ էլ Սևակ են ներկայացնում Զանգակատանը… Ի դեպ, Դավիթն ու մեծ Աստղիկն արդեն առաջին կուրսի ուսանողներ են և չնայած քննությունների թոհուբոհին, եկել են հարազատ դպրոց, ամբողջացնելու սիրելի ուսուցչուհու նախաձեռնած միջոցառման երկրորդ մասը£ Իսկ Մ. Ամիրյանն էկրանին այդպես էլ չի երևում… Քաղաքապետարանի կրթության վարչության գլխավոր մասնագետ Սամսոն Շաշիկյանը խոստովանեց, որ շատ դպրոցներում է եղել, բայց նման միջոցառման առաջին անգամ է մասնակցում£ Մայրենիի ուսուցչուհի Անուշ Աղաջանյանը ցնցված էր գործընկերուհու սևակապաշտությամբ, բանաստեղծություն էր նվիրել նրան£ Ահա մեկ քառյակ. Մորս հետ խոսում` «Մորդ ձեռքերն» են, Հորս եմ հիշում` քո հոր խոսքերն են, Զավակիս լսում` քո խրատներն են, Ո՞նց ես դու այսքան բոլորիս կապել£ Ինչպես միշտ, դպրոցի տնօրեն Ա. Մանասյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց ուսուցչուհուն և իրենց հրաշալի սաներին£ Նշենք, որ դպրոցը նախապատրաստվում է նշելու հիմնադրման 45¬ամյակը£