ԿՈԿԱ-ԿՈԼԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է


Սպառողների հասարակական կազմակերպությունները Ռուսաստանում դիմել են դատարան` պահանջելով արգելել կոկա-կոլայի վաճառքը: Իրենց պահանջը կազմակերպությունները հիմնավորում են այն պատճառաբանությամբ, որ արտադրողը պիտակների վրա չի նշում վնասակարության մասին: Սպառողները նշում են, որ ըմպելիքն իր բաղադրության մեջ այնպիսի նյութեր է պարունակում, որոնք հակացուցված են մի շարք հիվանդություններ ունեցող անձանց: Սպառողները խորհուրդ են տալիս հրաժարվել կոկա-կոլայից և օգտագործել պեպսի-կոլա: Կոկա-կոլա արտադրող ռուսական ընկերությունները հայտարարում են, որ մեղադրանքներն անհիմն են, իսկ սպառողները գործում են պեպսի արտադրողների թելադրանքով...