ՄԵԼ ԳԻԲՍՈՆԻՆ ԿԴԱՏԵՆ


Հոլիվուդյան գերաստղ Մել Գիբսոնը հերթական անգամ հայտնվել է դատական իշխանությունների հետաքրքրությունների կենտրոնում: Այս անգամ նշանավոր դերասանին ու բեմադրիչին կամենում են դատել հարկային պարտավորությունները չկատարելու համար: Դերասանը, ըստ շրջանային դատախազի հայտարարության, չի վճարել երկու տարիների ընթացքում ստացած հոնորարների հարկերը` այսպիսով խույս տալով հարկային պարտավորություններից: Եթե 15 օրվա ընթացքում Մել Գիբսոնը չվճարի հարկերը, նրան սպասում է չորս տարվա ազատազրկում: Այժմ դերասանի փաստաբանը նյութեր է պատրաստում` ապացուցելու համար նրա անմեղությունը: