Վրաստանի նախագահ. «Մոսկվայում ահաբեկչությունը «վրիժառություն» էր»


Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին The Independent¬ին հայտարարել է, որ մոսկովյան օդանավակայանում տեղի ունեցած` ահաբեկիչ-մահապարտի պայթյունների նման ահաբեկչությունները «վրիժառություն» են` Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության դիմաց£ Նա նաև երկիրը (ՌԴ¬ն¬խմբ.) համեմատել է կուլ տալու պատրաստ կոկորդիլոսի հետ£ Սահակաշվիլին և Ռուսաստանի ղեկավարությունը պարբերաբար վիրավորանքներ ու մեղադրանքներ են փոխանակում` 2008 թ. պատերազմից սկսած£ Բայց նրա այս մեկնաբանությունները, հավանաբար կկատաղեցնեն Մոսկվային, որովհետև դրանք հնչեցին Դոմոդեդովոյի օդանավակայանում 35 մարդու կյանք խլած պայթյունից տառացիորեն անմիջապես հետո£ Ելույթ ունենալով վրաց մայրաքաղաքում` նախագահ Սահակաշվիլին Ռուսաստանին մեղադրել է հարևան երկրներն ապակայունացնելու նպատակով նրանց միջև անջատողական շարժում հրահրելու փորձի համար£ - Առժամանակ առաջ ես դա քննարկել եմ անձամբ Վլադիմիր Պուտինի հետ£ Ես նրան ասել եմ, որ անջատողականներին աջակցելն իր երկրի համար կվերածվի բռնության ալիքի, հենց նրա դեմ կգործի,¬ հայտարարել է Սահակաշվիլին£¬ Պուտինը պատասխանեց` «Ոչ. եթե որևէ մեկը փորձի մեր դեմ դուրս գալ, մենք նրան կճզմենք` ինչպես ուտիճի (տարական¬խմբ.)» և մատը ցուցադրաբար սեղմեց սեղանին£ The Independent¬ի հարցազրույցից առաջ վրաց նախագահը նմանատիպ մեկնաբանություններ էր հնչեցրել իր հեռուստազրույցում. - Ռուսաստանի քաղաքական վարկանիշը սողունի մակարդակի է, ինչպես կոկորդիլոսինը, որը պատրաստ է ձեզ կուլ տալ,¬ ասել է նա£ Պարոն Սահակաշվիլու և պրն Պուտինի միջև ապացույցներով հիմնավորվող անձնական թշնամանք կա£ Վրաստանի նախագահը մի անգամ ասել է, որ Պուտինի հետ խոսելը գրեթե նույնն է, թե ինչ¬որ մեկը կացինով կանգնած է գլխավերևումդ և ասում է` «Մի հուզվիր, ամեն ինչ լավ է, փակիր աչքերդ ու նվաղիր»£ Պրն Պուտինն էլ իր հերթին ձեռ էր առնում Սահակաշվիլիին` երբ հեռուստաօպերատորները նկարահանել էին, թե ինչպես է նա ծամում իր փողկապի ծայրը£ Ասում են` նա Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին նաև ասել է, թե ինքը կուզենար պարոն Սահակաշվիլիին «կախել» «ձվերից»£ Սահակաշվիլիի քննադատներն անհանգստացած են, որ 2003 թ. «վարդերի հեղափոխությամբ իշխանության եկած և ժողովրդավարական բարեփոխումներ խոստացած նախագահը կարծես թե ծրագրում է ուժեղ վարչապետ դառնալ` երբ 2013¬ին կավարտվի նրա նախագահական 2¬րդ ժամկետը£ Ճիշտ այնպես, ինչպես Պուտինը վարվեց 2008¬ին£ Նախօրեին (հունվարի 26¬ին) պարոն Պուտինը հայտարարել է, թե պայթյունի հետաքննության նախնական արդյունքները վկայում են, որ մահապարտ¬ահաբեկիչը Չեչնիայից չէ£ Անհայտ է մնացել` նա նկատի ուներ, որ դա ընդհանրապես կապված չէ Հյուսիսային Կովկասի հե՞տ, թե՞ այն, որ նա (ահաբեկիչը¬խմբ.) հարևան հանրապետությունից է. ասենք` Դաղստանից£ Նա (Պուտինը¬խմբ.) նաև բացառել է ահաբեկիչների հետ բանակցելու հնարավորությունը£