ՀԵ˜Յ ԳԻՏԻ, ԿԱՐՄԻՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ Անթաղ դիակ է´լ չեն ուզում


Ռուսաստանցիների մեծամասնությունը կողմ է արտահայտվել, որպեսզի Վլադիմիր Լենինի մարմինը վերջապես հողին հանձնվի` Սանկտ¬Պետերբուրգի Վոլկովո գերեզմանատանը£ Այս թեմայով կատարված հարցումների մասնակիցների 40 %¬ն, այսպիսով, դեմ է Իլյիչին դամբարանում թողնել, իսկ 31 %¬ը կողմ է£ Կարմիր առաջնորդի մարմնով կամ առանց դրա` Կարմիր հրապարակում Դամբարանի շենքը պահպանելը ճիշտ է համարել ռուսաստանցիների 66 %¬ը, և ընդամենն 8 %¬ն է կողմնակից այդ շինության քանդմանը£ Ինչ վերաբերում է Լենինի գործունեության գնահատմանը, ապա 34 %¬ի պնդմամբ` թեև նա կմնա պատմության մեջ, սակայն հետևորդներ այլևս չի ունենա£ Հարցվածների 22 %¬ի համոզմամբ էլ` Իլյիչի հետևորդները միայն խեղաթյուրել են նրա գաղափարները£ Ի դեպ, 2008 թ. անցկացված նման հարցման արդյունքներով` Վոլոդյա Ուլյանովի աճյունը հողին հանձնելու տարբերակը պաշտպանել էր 31 %¬ը, իսկ նրան Դամբարանում թողնելը ճիշտ էր համարել 34 %¬ը£ Իսկ որպես գերեզմանատեղի հոլովվում է սանկտպետերբուրգյան Վոլկովոն (ներկայումս` Վոլկովսկոյե), որովհետև այնտեղ են հանգչում Լենինի մայրն ու քույրերը£ Հունվարի 21-24¬ը (հիշեցնենք` հունվարի 21¬ը պրոլետարիայի առաջնորդի մահվան օրն էր) կատարված այս հարցումներին մասնակցել է 1600 ՌԴ քաղաքացի` երկրի 45 բնակավայրերում£ Աճյունը վերջապես հողին հանձնելու առաջարկը հետզհետե ավելի հաճախ է քննարկվում£ 2011 թ. այն հնչեցվել է Պետդումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»¬ից) Վլ. Մեդինսկիի կողմից, սակայն խորհրդարանի առաջին փոխխոսնակ Օլեգ Մորոզովը հայտարարել է, որ այդ հարցը պաշտոնապես չի քննարկվելու£