Ս. ՕՀԱՆՅԱՆ. «Համազգային բանակի» ստեղծումը` միանգամայն իրագործելի ծրագիր»


ՀՈՒՆՎԱՐԻ 28¬ը Հայոց Բանակի ծննդյան օրն է£ Տոն, որ տարեցտարի ավելի զանգվածային է դառնում£ Մանավանդ այս տարի զինվորներից ու զինվորականներից բացի, տոնն այդ ծննդյան նաև իրենցն էին համարում գրեթե բոլորը£ Ողջ հանրապետությունում մթնոլորտը տոնական էր Հունվարի 28¬ին£ Ու դա` շնորհիվ Բանակի ղեկավարության£ Շնորհիվ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա տեղակալների հետևողականության, բանակի հեղինակությամբ մտահոգ բարձրաստիճան սպաների, ովքեր թափանցիկ դարձնելով մեր պաշտպանության պատվար այդ կառույցի գործունեությունը, կարճ ժամանակահատվածում կարողացան կանխել նրա շուրջ ծավալվող ասեկոսեները£ Ինչպես տոնական իր ուղերձում նշեց նախարարը` - .... Հոգսերով, ծանրաբեռնվածությամբ ու վերելքներով էր հագեցած նաև 2010 թվականի բանակային առօրյան: Նպատակային աշխատանքներ են կատարվել մարտական ու զորահավաքային պատրաստականության ուղղությամբ, կատարելագործվել է զորակոչի ու զորահավաքի, զորամասերի, զինկոմիսարիատների և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության գործընթացը: 2010թ. աշնանային զորակոչով զինված ուժերին միացան Անկախ Հայաստանում ծնված առաջին զորակոչիկները` մեր բանակի համար բացելով զարգացման որակական մի նոր էջ, երբ Հայրենիքի պաշտպանության գործը ստանձնում են անկախության միջավայրում մեծացած երիտասարդները: Այսօր արդեն կարելի է վստահորեն ասել, որ անհրաժեշտության դեպքում «Համազգային բանակի» ստեղծումը սոսկ գաղափար չէ, այլ հստակ մշակված և միանգամայն իրագործելի ծրագիր: Եվ հենվելով զինված ուժերում կատարված աշխատանքների, բանակ-ժողովուրդ ամուր կապի ու փոխադարձ վստահության վրա` մենք պատրաստ ենք կատարելու Պաշտպանության բանակում անցկացված հակահարձակողական զորավարժությունից հետո իր ելույթում Հանրապետության Նախագահի տված պատվիրանը. «Եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար ու վերջինը»: ...Թեև օրը տոնական է, սակայն ցանկանում եմ նաև նշել, որ մեր հաջողությունների և կատարված մեծածավալ աշխատանքների վրա ստվեր գցեցին տեղի ունեցած ցավալի դեպքերը` անփարատելի վիշտ պատճառելով ոչ միայն զոհվածների ծնողներին և հարազատներին, այլ նաև մեզ բոլորիս: Ես` որպես Պաշտպանության նախարար ու նաև որպես հայ մարդ ու քաղաքացի, միանգամայն բնական եմ համարում Զինված ուժերի նկատմամբ հասարակության ուշադրությունը, իսկ տարբեր խախտումների ժամանակ համապատասխան քննադատությունը, որը, բացի այն դեպքերից, երբ պարզապես չարախոսություն և նույնիսկ չարախնդություն ես տեսնում, օգնում է մեզ հետագա աշխատանքներում ու նաև ապացուցում, որ բանակը շարունակում է մնալ հանրության հոգածության ներքո, և որ տարեցտարի Զինված ուժերը ավելի թափանցիկ ու վերահսկելի է դառնում մեր հասարակության համար: Գաղտնիք չէ, որ բանակը հանրապետության երիտասարդական ամենամեծ կառույցն է, որտեղ շատ հաճախ անխուսափելիորեն ներթափանցում են արատավոր երևույթներ: Մենք անխոնջ պայքար ենք մղելու դրանց դեմ, որպեսզի բանակն իր կազմավորման երրորդ տասնամյակ ոտք դնի էլ ավելի մարտունակ ու կարգապահ` պահպանելով ժամանակակից ռազմական արվեստին և չափանիշներին համապատասխանելու իր միջազգային վարկանիշը: Հայոց ազգային բանակը ստեղծվել և այսօր էլ հզորանում է մեր ժողովրդի շնորհիվ: Շարունակենք ծնողի խստապահանջ հոգատարությամբ և մշտական ուշադրութ յամբ շրջապատել բանակը, և միայն այդ կերպ հնարավոր կլինի նրա շարքերը դարձնել կուռ ու անսասան: Այսօրվա զինվորը երեկվա դպրոցականն ու ուսանողն է, և ընտանիքում, դպրոցում, ուսանողական լսարանում չհոգալ հայրենիքի ապագա զինվորների ռազմահայրենասիրական դաստիարակության մասին, նշանակում է վտանգել պետության երթը դարերի միջով: 2010 թվականին հանդիսավորությամբ նշվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձը: Տոնական հանդիսությունները վերածվեցին հաղթանակած երեք սերունդների` Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի վետերանների, հայրենիքի այսօրվա պաշտպանների մեծարման միջոցառումների: Մենք պարտավոր ենք ակնածանքով վերաբերվել բոլոր վետերանների անցած ուղուն, եկող սերունդներին փոխանցել հայոց զինական ուժը տարբեր ժամանակներում փառքով պսակած հերոսների ուսանելի օրինակը: Շարունակելու ենք ամենօրյա հոգածությամբ շրջապատել վետերաններին` նրանց կյանքի և գործի խորհուրդը, մարտական փառքի ավանդույթները փոխանցելով զինվորականների ներկա սերնդին: Հանդիսավոր այս պահին զեկուցում եմ, որ Հայաստանի զինված ուժերը, առաջնորդվելով «ՀՀ զինված ուժերի պատրաստությանը և պաշտպանական բարեփոխում ներին որակական առաջընթաց» կարգախոսով, պատվով շարունակելու է կատարել իր առաքելությունը, հուսալիորեն պաշտպանելու է հայրենիքի սահմանների անդորրը և հայ ժողովրդի խաղաղությունը բոլոր ոտնձգություններից: Հայ մարդը չի´ կարող չսիրել իր Բանակը£ Ամեն հայ ընտանիքում ուրիշ խորհուրդ ունի արու զավակի ծնունդը£ Համազգային երազանքի իրականացման կռվաններից մեկն էլ Զինված ուժերի կազմավորումն էր£ Իսկ այնտեղ մեր բոլորի զավակներն ու հայրերն են, եղբայրները, նաև` մայրերն ու քույրերը£ Ի վերջո` ազգիս զավակն է բանակը, որն արդեն 19 տարեկան է£ Ասել է թե` հանուրի սերը որքան գիտակցված, նույնքան էլ, թերևս, առողջ բնազդային է£