ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Դիտարկում` Բենդերի ոճով Ամալյանի «հեռուստատեսային բորշչի» մեջ լող են տալիս Կարապետիչի` Սևանում խորտակված երազների բեկորները£ Սակայն, ըստ «բժիշկների», դա բոլորովին էլ չի ազդի Ամալյանի ստամոքսահյութի արտադրության վրա£ Իսահակյանի կանխատեսած ոգու սովը` առանց ճոխ սեղանի Ռ. Դավոյանի խոսքերը` ձևափոխված Տառապանքում կա ձայն, Եվ ձայնի մեջ կա լույս, Եվ լույսի մեջ` ոգի. Մթնշաղվող լույսում, սովահարված ոգի, Եվ այդ ամենն արդեն առանց ճոխ սեղանի£ Թուլամտությունից օգտվելը նույնպես թուլամտություն է Որքան խորանում են Իլհամի հիվանդությունները (տենդ, ջղաձգություն, մարազմ, հալյուցինացիա, պաթոլոգիկ երազախաբություն), այնքան ոգևորվում են նավթագազային «խաղերի» սիրահար արևմտյան կառույցների որոշ ներկայացուցիչներ£ Երևի նրանք ենթադրում են, որ թուլամիտ մարդու հետ հեշտ է հարցեր լուծելը£ Ուրվականներն են կործանելու Թուրքիան Երկու ուրվական են շրջում Թուրքիայի երկնակամարում` պանթուրքիզմի և պանիսլամիզմի ուրվականները£ Հենց դրանք էլ կստիպեն Արևմուտքին, նաև Ռուսաստանին` «վնասազերծել» ուրվականների երկիր դարձող այդ պետությունը£ Ժողովրդի ձևակերպումը` թումանյանաբար Հոգսը մերն է, մենք` հոգսինը Համբերանքն էլ` միշտ «անմահ»£ Իրականությունը` ֆուտբոլային «լեզվով» Որքան հաճախակի իշխանությունները տուգան(ք)ային «հարված» են կատարում գործարարների «դարպասին», նույնքան հաճախակի վերջիններս անկյունային հարված են իրականացնում ժողովրդի գրպանին£ Ինչպես «կպցնել» բնակչությանը` իշխանությանը Թերևս, ճիշտ կլիներ Հայաստանում կառուցել ևս մեկ ճոպանուղի, որը բնակչությանը «կկապեր» իշխանություններին£ Ցավով արձանագրենք, որ այսօրվա դրությամբ այն կլիներ աշխարհում ամենաերկարներից մեկը£ Ինչպես միշտ` կոլորիտային ու հակասական Մեր միակ ու անզուգական մարքսիստը ժամանակին հմայված է եղել «Այդ քաղցր բառը` ազատություն» ֆիլմով£ Իսկ այսօր ցանկանում է նկարահանվել իր իսկ սցենարով գրված «Այդ բռնաբարված բառը` ընդդիմություն» ֆիլմում£ Որքան կարելի է «թաքնվել» նավթի մեջ «Աջ ու ձախ» ճանաչելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, Արևմուտքը ԼՂ հարցում դեռևս շարունակում է ջայլամային քաղաքականությունը` գլուխը մտցնելով ոչ թե ավազների, այլ` նավթի մեջ£ «Պերեդոզիրովկան» միշտ էլ վտանգավոր է Ըստ բժշկագիտական ասոցիացիայի` եթերային յուղը շատ օգտակար բաղադրիչ է մի շարք հիվանդությունների բուժանյութերում£ Այդ թվում` քաղաքական մտածողութ յան «չորության» բուժման համար£ Բայց հեռուստաեթերայուղն առաջացնում է կողմնակի երևույթներ, ինչպես նաև կախվածություն այդ դեղամիջոցից£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ