ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ


ԱՆՑՅԱԼ տարի ադրբեջանական բանակում անցկացված 182 ստուգումների արդյունքում օրենքի 2450 խախտումներ են գրանցվել, որոնցից 67¬ի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել£ «Ֆակտխեբեր» տեղեկատվական կայքը հաղորդել է, որ այս երկրի բանակում զինծառայողների միջև կանոնադրական հարաբերություն ների խախտման հետ կապված հանցագործությունները միայն նախորդ տարվա ընթացքում աճել են 6,8 տոկոսով£ Ընդ որում, ռազմական տեխնիկայի ղեկավարման և շահագործման կանոնները խախտող հանցագործություններն աճել են 62,5 տոկոսով, ոչ ռազմականը` 18,9 տոկոսով£ Հարկ է նկատել, որ ադրբեջանական կայքի տեղեկատվությունը բացառապես պաշտոնական հրապարակումների վրա է հիմնված£ Սակայն, ինչպես հայտնի է, Բաքվի քարոզչամեքենան իրականությունը կոծկելու մեծ փորձ ունի, ինչն էլ ենթադրում է, որ պաշտոնական վիճակագրությունն այս երկրի բանակում տիրող բարքերի մի մասն է միայն ներկայացնում£ Իրականում ադրբեջանական բանակը հետզհետե ավելի ու ավելի անմխիթար վիճակում է հայտնվում£