1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Հայոց աշխարհում հերթական տարօրինակ իրավիճակն է ստեղծվել. մի կողմից առևտրականները բողոքում են տոնավաճառների վարձավճարների ու մաքսատուրքի շեշտակի բարձրացման դեմ, մյուս կողմից էլ Պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է, թե ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մաքսատուրքը մնացել է անփոփոխ£ Ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ անհեթեթ իրավիճակ միշտ էլ անգերազանցելի է թվում£ Սակայն շատ չանցած` դեպքերի ու իրադարձությունների ընթացքը հաճախ չեզոքացնում է նախկինում ցնցող համարված երևույթների ազդեցությունը` հանրությանը նոր ու ավելի զարմանահրաշ իրադարձություններ մատուցելով£ Տվյալ դեպքում` պետական գերատեսչությունների մուտքերը նորից բողոքավայր դարձնելով, առևտրականները փաստում են, թե ինչ¬որ սակագին այնուամենայնիվ թանկացել է£ Նրանք հաշվում ու նորից են համոզվում, որ Թուրքիայից ու Չինաստանից ներկրվող ապրանքների խմբաքանակների դիմաց հիմա իրենք ավելի շատ են վճարում£ Եվ իրականում այդպես էլ կա... Որքան էլ դժվար լինի պատկերացնելը, պարզվում է, որ բեռնափոխադրող ընկերություններն ու առևտրականները մինչև օրս համագործակցել են առանց պայմանագրերի£ Տարիներ շարունակ բանավոր համաձայնությունը համագործակցության լավագույն գրավականն է եղել, և արդյունքում` պետության հանդեպ ունեցած պարտավորությունների հարցում կողմերից երկուսն էլ շահել են£ Ըստ երևույթին, խառնաշփոթի հիմքում օրենքի գերակայությանը նախապատվություն տալու փորձն է£ Ընդ որում, հարկ է հաշվի առնել, որ նման փորձ ձեռնարկվում է ճիշտ ժամանակին. ճգնաժամի հաղթահարումից տևական ժամանակ է անցել, և հետճգնաժամային 2010¬ի ցուցանիշները հաստատելով ապացուցում են, որ նախորդ տարվա ընթացքում ներկրվող ապրանքների տեսակարար կշիռը զգալիորեն ավելացել է£ Այսինքն, Հայաստանում բեռնափոխադրումների ոլորտը ևս որպես յուղոտ պատառ, սկսել է ավելի գայթակղիչ դառնալ£ Ու չի բացառվում, որ շատ չանցած` հայտնի դառնա, որ վաճառականներ-մաքսային¬բեռնափոխադրողներ հակամարտության իրական նպատակը այս ոլորտում նույնպես մենաշնորհ հաստատելն է£