ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ԵՎ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄԸ


 

ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դեմոկրատական կեցվածքը, ինչպես պարզվում է, օրերս արտահայտվել է հետևյալ հայտարարության մեջ.

- Նախ պետք է ասեմ, որ մեր երկրում չեն քրեականացնում ազատ խոսքը, մարդիկ կարող են ասել գրեթե ինչ ուզում են և այդպես էլ անում են, ու դա մեր հզոր կողմերից մեկն է: Մնացած երկրները, այդ թվում մեր մտերիմ դաշնակից Ֆրանսիան, կարող են այլ չափանիշներ ունենալ, այլ պատմություն, սակայն մենք չենք քրեականացնում ազատ խոսքը և հուսամ` երբևէ չենք գնա այդ ճանապարհով:

Այս միտքը զայրացրել է ԱՄՆ-ում ապրող հայերին` առաջին հերթին և բոլոր նրանց, ովքեր հիացած են Ֆրանսիայի սենատի պատմական որոշմամբ: Ոմանք էլ տիկին Քլինթոնի այս հայտարարությունը պայմանավորում են նրա հառաջացած տարիքով և հիշողության կորստով, ինչն արդեն արձանագրել են բժիշկները:…