ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


 

Նախկինում հանցանք գործածների երկխոսությունից

- Ի՞նչ հանցանք ես գործել:

- Կին եմ բռնաբարել:

- Ե՞րբ:

- 10 տարի առաջ:

- 20 տարի էլ անցած լիներ, էդ կնոջ ճակատագրին ես արժանանալու:

Թուրքիան փիղ է «պատռում»

Ֆրանսիային ուղղված Թուրքիայի «հաթաթաները» հիշեցրեցին հին անեկդոտը փղի ու նապաստակի մասին: Նապաստակը կենակցում է փղի հետ, հետո ինքնագոհ հրճվանքով հարցնում. «Ցավա՞ց, նանար»:

Հատուցման ժամանակը

Թուրքիան` դժբախտ անտառապահի արգավիճակում

Եվս մեկ հին անեկդոտ կա, որը կարելի է զուգահեռել այսօրվա Թուրքիայի վիճակի հետ: Մի մարդ անտառում անտառապահին կապում է ծառին և բռնաբարում: Քիչ անց հայտնվում է երկրորդը և հարցնում. «Ի՞նչ է պատահել»: Անտառապահը մանրամասն պատմում է: Մարդը լուռ նայում է, ինքն էլ բռնաբարում է և գնում: Երրորդն է հանդիպում. սա ևս լուռ լսելով ամբողջ «պատմությունը», նույն գործողությունն է կատարում և հեռանում: Երբ հայտնվում է չորրորդը և հարցնում, թե ի՞նչ է պատահել, հուսահատ անտառապահը պատասխանում է.

- Երկար պատմություն է, «գործդ» արա ու գնա:

Տիգրան Կարապետյանի խոհերը

Ռ. Հախվերդյանի երգի

նմանությամբ

...Եվ իմ գնացքն արդեն մեկնել է,

Ես ուշացել եմ գնացքից,

Ովքեր ադամանդներս «գողացել» են,

Արդեն հեռու են ինձանից:

Պարադոքսալ դեսիդենտը

«Տարօրինակ» վարքագիծ է դրսևորում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Գրեթե բոլոր քաղուժերը փող են բաժանում ժողովրդին, որ ընտրվեն, ԱԻՄ-ը ժողովրդից է փող հայցում` ընտրություններին մասնակցելու համար: Հայրիկյանը գլխիվայր է տեսնում հայկական մենթալիտետը, ինչն օրինաչափ կլիներ կայացած երկրում:

Մերօրյա Շտիռլի՞ցը

«Հայֆիլմ»կինոստուդիայից հայտնում են. եթե պարզվի, որ ՀՀ երկրորդ նախագահը իրոք ընդհատակյա գործունեություն է ծավալել ընդդեմ գործող իշխանությունների, մայիսյան ընտրություններից մեկ ամիս առաջ նրան կհրավիրեն նկարահանվելու` «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմի հայկական տարբերակում:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ