«Լևի» գազագիծ


 

Հունվարի 31-ին, ժամը 21.00-ին, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ից ոստիկանության Էրեբունու բաժնում հանցագործության մասին հաղորդում է ստացվել: Ընկերության աշխատակիցները Նոր Արեշի 42-րդ փողոցում արձանագրել են, թե ինչպես տներից մեկի բնակիչը գաղտնի ծակելով տան մոտով անցնող գազատարը` գազը ռետինե խողովակով անց է կացրել իր տուն և օգտագործել` ընկերությանը պատճառելով մոտ 1 միլիոն 800 հազար դրամի նյութական վնաս: