Ոստիկանությունը հավաստիացնում է` ոչ մի հանցանք անպատիժ չի մնալու


 

Նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման աշխատանքը հատկապես վերջին ամիսներին ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում է, քանի որ նաև դրանով է պայմանավորված հասարակության վստահությունը ոստիկանության հանդեպ: Եվ որքան էլ զարմանալի ու տարօրինակ է, նախկին տարիներին կատարված հանցագործություններից տուժածների մի ստվար զանգված նույնիսկ հայտարարություն չի տրվել ոստիկանությունում, ինչի պատճառներից մեկն էլ հենց անվստահությունն է: Այնինչ յուրաքանչյուր քաղաքացի, դառնալով հանցավորության թիրախ, պետք է ապավինի ոստիկանին և հավատա, որ վաղ թե ուշ հանցանքը պատժվելու է, իսկ ոստիկանութ յունն էլ`պետք է քաղաքացուն վստահություն ներշնչի, որ արդարադատությունից խույս տալն անհնար է, հատուցման ժամը` անխուսափելի:

Բավական է նշել, որ վերջին երեք ամսում բացահայտվել է նախկինում կատարված հանցագործության ավելի քան 40 դեպք, որոնց մեր թերթը առաջիկայում պարբերաբար կանդրադառնա: Իսկ այժմ ներկայացնենք օրերս ոստիկանության ծառայողների բացահայտած դեպքերը: