ԻՆՉՈՒ ԵՆ ԻՐԱՐ ԽԱՌՆՎԵԼ


 

Մի շարք լրատվամիջոցներ շտապեցին տեղեկացնել, որ Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տունը գնելու պատրաստակամություն է հայտնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Պարզվեց, որ շատերին դուր չի եկել քաղաքապետի այս նախաձեռնությունը:

- Սա ինձ համար լուսապսակ սրբություն, եկեղեցի կառուցելու նման մի բան է,- ասել է քաղաքապետն ու տեղեկացրել, որ ինքն այդ քայլին դիմում է Թումանյանի պոեզիայի հանդեպ ունեցած մեծ սիրուց:

Ուրեմն, փառք Աստծո, որ ունեցանք մի քաղաքապետ, ով ոչ միայն փրկում է Ամենայն հայոց բանաստեղծի տունը, այլև գիտի նրա պոեզիան...… Մեզ հետ զրույցում ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանն էլ ասաց, որ հայ գրողները ոգևորված են Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ և ամեն ինչ կանեն, որպեսզի շատ շուտ լուծվի բնակարանի գնման խնդիրը...…

Հուսանք, որ Թումանյանի բնակարանը գնելուց հետո` Վարդան Ղուկասյանն իր խոսքի տերը կլինի և այն կնվիրի վիրահայ համայնքին...