ԲԱՐԳԱՎԱՃԱՆՈՒՄ Է


 

ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը, ում ճանաչում են նաև Հենրիկ անվամբ, վերջերս, ինչպես տեղեկացնում են իրազեկ աղբյուրները, սկսել է հաճախ հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում: Ասում են, որ նա կամենում է ԱԺ պատգամավոր դառնալ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով, ուստի այժմ լուրջ բանակցություններ է վարում այդ քաղաքական ուժի հետ... Հավանաբար Ջոնիկ Աբրահամյանը հոգնել է այն բուռն շինարարական աշխատանքներից, որոնք ծավալել է հայրենի Մխչյան գյուղում ու նրա շրջակայքում և հիմա էլ կամենում է նորից պատգամավոր դառնալ` գոնե ԱԺ-ում հանգստանալու և արտասահմանյան ուղևորությունների մեկնելու համար... Իհարկե, Ջոնիկ Աբրահամյանի ցանկությունը լավն է, սակայն մեզ չհաջողվեց պարզել, թե արդյո՞ք ԲՀԿ-ում համաձայնության եկել են` նրան պատգամավոր դարձնելու հարցում...