ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԸ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ԴԵՄ


 

Ուշագրավ զարգացումներ են ակնկալվում «Նարեկացի» արվեստի կենտրոնի սեփականատեր Նարեկ Հարթունյանի «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունու հարաբերություններում, որոնք արդեն տեղափոխվել են դատական ոլորտ: Ըստ կողմերից մեկի հայտարարության` Սևակ Արծրունին «գցել» է Հարթունյանին, յուրացրել հսկայական միջոցներ, իսկ ահա Սևակ Արծրունին էլ բացատրում է, որ կատարվածն ընդամենը թյուրիմացություն է... Բարեբախտաբար` այս անգամ սփյուռքահայ գործարարները չեն հայտարարում, թե իրենց խաբել են հայաստանցիները...

Բարեբախտաբար, որովհետև շատ սփյուռքահայերի մոտ այն տպավորությունն է ձևավորվել, թե հայաստանցիներն իրենց թալանում են... Այս անգամ «բեյրության բարքերը» գտել են հայաստանյան գրանցում, ու հայաստանցիներն էլ անմասն են այս ամենին...