ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԷԼ ԵՆ ԾԱԽՎՈՒՄ


 

Եթե մեզ թվում էր, թե միայն թերզարգացած երկրներում են պատգամավորները ծախվում, ենթարկվում տարբեր ուժերի ֆինանսական ճնշումներին, ապա մեր այս կարծիքն ի դերև ելավ, երբ տեղեկացանք, որ օրերս Սենատի 72 պատգամավորի ստորագրությամբ Սահմանադրական խորհուրդ է ներկայացվել դիմում` վիճարկելու «հայկական օրինագծի» սահմանադրականությունը:

Պարզ է, որ իրենց ստորագրությունը դրած պատգամավորներն առաջնորդվել են ոչ թե Ֆրանսիայի ու մարդկության, այլ` սեփական շահերով` մեկ անգամ ևս հաստատելով, որ իրավացի էին այն թուրքերը, ովքեր հայտարարում էին, թե` թեկուզ անգամ մեծ գումարներ ծախսելով` իրենք կհասնեն այն բանին, որ օրինագիծը չստորագրվի:

Մնում է միայն հուսալ, որ Սահմանադրական խորհրդում չեն գտնվի մարդիկ, ովքեր կշլանան թուրքական դոլարներով: Մանավանդ` Ֆրանսիայում ամեն ինչ անում են` եվրոյի կայունության պահպանման համար…