Համասեռամոլը` նորաթուխ պաշտոնյա


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան` արձանագրային հարցերով քարտուղար է նշանակել Ջերեմի Բեռնարդին: Ինչով է ուշարժան այս նշանակո՞ւմը: Նախ, Ջերեմին առաջին տղամարդն է այդ պաշտոնում ու նաև` ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ 1¬ին պաշտոնյան` նույն պոստում: Ինչպես հաղորդել է The Washington Post¬ը` Բեռնարդը մինչ այս եղել է Ֆրանսիայում ԱՄՆ¬ի դեսպանի ավագ խորհրդականը: - Ջերեմին կիսում է մեր այն պատկերացումները, որ Սպիտակ տունն ամերիկյան ժողովրդին պատկանող տուն է: Մենք հուսով ենք, որ նա կշարունակի Սպիտակ տանն անցկացվող` ԱՄՆ մշակույթին ու արվեստին նվիրված միջոցառումներ կազմակերպելու ավանդույթը,¬ ասված է Օբամայի հայտարարության տեքստում: