ՄԻԽԱՅԻԼ ԳՈՐԲԱՉՈՎՆ ԱՆԿԵՂԾԱՆՈՒՄ Է


ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը վերջերս հանդես է եկել ընդարձակ քաղաքական վերլուծություններով` սուր քննադատության ենթարկելով Ռուսաստանի ներկա սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Նա անընդունելի է համարել Մեդվեդևի վարած քաղաքականությունը, իսկ Պուտինին համարել է Ռուսաստանի պատմության մեջ մեծագույն կոռուպցիոներներից մեկը: Ուշագրավ է, որ նախկին նախագահը, ով այս տարի նշելու է իր ծննդյան 80-ամյակը, չափազանց ակտիվ է դարձել իր գործունեությամբ և հաճախ է հայտնվում ամենատարբեր հեռուստաընկերությունների էկրաններին: Նա նաև մի սենսացիոն բացահայտում է արել, ըստ որի` ռուսական իշխանությունները ամեն ինչ անում են` վերականգնելու նախկին ԽՍՀՄ-ը, քանի որ Ռուսաստանը միայնակ չի կարողանում լուծել իր սոցիալական խնդիրները: