Մի´ տանջեք տարեցներին


Որոշումը ձեռքին Մելքուշը մտնում է քրոջ տուն, փողոց նետում, այրում ու սեփականացնում նրա անձնական գույքը և կարճ ժամանակում երկհարկանի առանձնատուն կառուցում: Անօթևան քույրը ապաստան է գտնում վթարված «Վաղարշապատ» հյուրանոցում, Ադրբեջանից գաղթվածների փախստականների կողքին: Հայաստանը անկախացավ: Լուսիկն իր ոտնահարված իրավունքների պաշտպանության հույսերը կապեց նորի հետ: 1995 թ. օգոստոսի 25¬ին Էջմիածին քաղաքի դատարանը (դատավոր` Ս. Վարդանյան) լսեց նրա քաղհայցն` ընդդեմ Մելքուշ Օհանջանյանի, բնակարանի, հողատարածքի պահանջի մասին և բավարարեց նրա պահանջը: 2007 թ. իր ոտնահարված իրավունքները վերականգնելու հայցով նորից է դիմում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան (նախագահությամբ` Ն. Գրիգորյանի), որն էլ հայցը մերժել է: Նույն թվականի օգոստոսի 16¬ին ՀՀ քաղաքացիական դատարանը հայցը մերժել է` պատճառաբանելով նաև, որ իբր Լուսիկը դատարան չի ներկայացրել 1971 թվականի վճիռը, գույքաթերթը, հատակագիծը, որն և անհավատալի է: Ինչո՞ւ պետք է Լուսիկը տասնյակ տարիներ թակի դատական ատյանների դռները: Հուսանք, որ, եթե ՀՀ նախագահը, նրա անձնակազմի նամակների բաժնի աշխատողները մերթընդմերթ դրամական օգնություն են ցուցաբերում անօգնական, անօթևան, սոցիալապես անապահով, ցրտահարության շեմին կանգնած 84-ամյա կնոջը, ապա Վերահսկողության ղեկավար Հ. Հովակիմյանը, որին այնպես հավատում ու վստահում է ժողովուրդը, ի զորու կլինի վերականգնել Լուսիկի ոտնահարված իրավունքները:

Ժենյա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ