Ի ԴԵՊ


Այսուհետ յուրաքանչյուր նորակոչիկ ունենալու է այսպես կոչված երկրորդ` «Հայրենիքի պաշտպանի անձնագիր»: Ծրագիրը հաստատվել է նախորդ տարի, սակայն դեռ փորձաքննության փուլում է: ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության Հասարակայնության հետ կապերի և ռազմահայրենասիրական միջոցառումների կազմակերպման բաժնի պետ, գնդապետ Վանիկ Մինասյանը համոզված է, որ սա շատ լուրջ և ռիսկային խնդիրների ճանապարհ կփակի, քանի որ երեխան 14 տարեկանից գտնվելու է հսկողության տակ: - Կյանքը` ծննդյան պահից մինչև խոր ծերություն, մի ամբողջական շղթա է: Յուրաքանչյուր օղակ` պետություն, հասարակություն, դպրոց, ԲՈւՀ, պարտավոր է հոգ տանել մարդու առողջության մասին: Հաշվի առնելով այս շղթան` պատասխանատվության բեռը բաժանել ենք` ելնելով երեխայի սեռատարիքային և հոգեբանական զարգացման փուլերից: Այսպես մենք մի քանի խնդիր ենք լուծում: Այս մտահոգությունը բոլորինս է,- ասում է նա: Փաստաթղթում առկա բնութագրի համար պատասխանատվություն են կրելու զինղեկը, բժիշկ- հոգեբանը, դասղեկը և դպրոցի տնօրենը: Դպրոցն ավարտելուց հետո անձնագիրը փոխանցվելու է զինկոմիսարիատ, ապա զորամաս: Զորացրվելուց հետո վերադարձվելու է զինկոմիսարիատ և կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ երիտասարդը համարվում է զորակոչային ռեսուրս: 2011 թվականը հոբելյանական կլիներ Մետաքսյա Սիմոնյանի համար, եթե նա ապրեր, եթե երջանիկ ճակատագիրը, որը նրա ստեղծագործության մշտական ուղեկիցն էր, դաժան անակնկալ չմատուցեր` հայ բեմը զրկելով ամենահմայիչ դերասանուհուց: Մետաքսյա Սիմոնյանը կյանքից հեռացավ 1987-ին, երբ ընդամենը 61 տարեկան էր, ու նրա կյանքում սկիզբ պիտի առներ մրգահասի ժամանակը... Հիմա նրա ծննդյան 85-ամյակը, նշելու ենք առանց իրեն` ողջ տարին մեր թատրոնում հայտարարելով սիմոնյանական: