Կամ երկնքում, կամ գետնի տակ


Երթուղային տաքսիները կանգառներում խճճվում ու խճճում են խեղճ ժողովրդին: Ավտոբուսների և տրոլեյբուսների հարցը քսան տարի է` չի լուծվում: Դրա փոխարեն իշխանությունները կենտրոնացել են ճոպանուղիների և մետրոն ընդարձակելու խնդիրների վրա: Էսպես որ շարունակվի, ճոպանուղիների «ցանցով» կպատվի նաև Երևանը, և քաղաքացիները կերթևեկեն կա´մ գետնի տակով, կա´մ օդով: Խիստ խորհրդանշական կլինի` հայերիս բևեռացվածության «հիվանդությունը» նկատի ունենալով: Իշխանությունները` նախկինում և ներկայումս «իՈռփՌՍ» 2011 ՆԱԽԿԻՆՈՒՄ. ¬ ծց-վց, ՊՈ-ՊՈ, ՐՈջՐպՔՈю, ոՏսՖՔՏռ տՐՌՉպՑ. ԱՅԺՄ.- ծց-վց, ՊՈ-ՊՈ, ջՈտՐպքՈю, ոՏսՖՔՏռ տՐՌՉպՑ. Ժողովուրդը` կառավարությանը - Ախր մեր «քյավռակուառտոլը» ի՞նչ կապ ունի պարենի համաշխարհային թանկացումների հետ: Կամ էլ ասենք` Արամուսի «փուրչուլուղը»: Թե՞ Մեղրիի մրգատու ծառերն էլ «որոշեցին» համաշխարհային գներով պտղավորվել: Ժողովուրդը հոգնել է երազելուց