Թուրք փորձագետը նոր վարկած է շրջանառում


Նա հիշեցրել է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին կովկասյան ճակատում կռվում էին Թուրքիան ու ԽՍՀՄ¬ը: Մի խոսքով` թուրք գործիչը գտնում է, որ Արևմուտքը Թուրքիային թունավորում է Ռուսաստանի և, ընդհակառակը` ՌԴ¬ին` Թուրքիայի դեմ: Սակայն թուրքական փորձված դիվանագիտությունը նրան մղում է անմիջապես հավելել, որ այնուամենայնիվ, իրենց երկրները ոչ միշտ են մրցակցել: Որպես գործընկերային լավ հարաբերությունների օրինակ, նա մատնանշել է Լենինի և Աթաթուրքի համագործակցությունը: - Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունն ապահովել է Կովկասի ժողովուրդների բարեկամությունը և սատարել այդ տարածաշրջանի կայունությունը: Այդ համագործակցությունը, ինչը շատ կարևոր է, չեզոքացրել է Հայկական հարցը, չեզոքացրել է բախումները Վրաստանի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այդ պատճառով ես գտնում եմ, որ Կովկասում Թուրքիայի ու Ռուսաստանի համագործակցությունը միայն օգուտ կբերի այդ երկրներին,¬ հայտարարել է փորձագետը: Ավելին, նա համոզված է, որ Արևմուտքը «Կովկասում նույն կինոն» է պտտում: Միացյալ Նահանգները ցանկանում է նվաճել Միջին Ասիան, ինչի համար ռազմահենադաշտ են Կովկասն ու Մերձավոր Արևելքը: - Արևելյան քաղաքագետները ստեղծել են «Մեծ Մերձավոր Արևելքի» նախագիծը, ըստ որի նրանք ուզում են փոխել այդ տարածաշրջանի 24 երկրների, այդ թվում և Թուրքիայի սահմանները: Հենց Կովկասում հեղափոխությունների միջոցով, երբեմն էլ ռազմական ճանապարհով, ինչը տեղի ունեցավ 2008 թվականին, ցանկանում են շրջապատել Ռուսաստանը: Մեր երկրները նորից հայտնվել են Արևմուտքից, այս անգամ ԱՄՆ¬ից եկող սպառնալիքին դեմ հանդիման: Այդ պատճառով այսօր մարտավարական համագործակ ցություն է պահանջվում, որպեսզի չեզոքացվի Արևմուտքի միջամտությունն այդ տարածաշրջանում և ապահովվի խաղաղությունն ու ժողովուրդների բարեկամությունը,¬ եզրահանգել է Փերինչեքը: Ու որտեղի՞ց այսքան խորագիտությունը` երեկվա քոչվորներին: Այսօր հանձին Ամերիկայի` Արևմուտքից են բամբասում ռուսների մոտ, վաղը` հակառակ ուղղությամբ կեղծավորության քամիներ կփչեն: Բայց ումից ու ինչից էլ խոսեն` նրանց վախի ու ատելության թիրախը նույնն է` Հայաստանը: Այդ ատելությունն էլ նախանձից ու նենգությունից է ծնվել, հետո վախի վերածվել` որովհետև իրենց իսկ կազմակերպած նախճիրում ոթված անմեղ արյան հոտն անընդհատ նրանց ռունգերում է: Իսկ աշխարհը, որքան էլ անտարբեր լինի ու ձևացնի, թե Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար դեռ երկա˜ր պետք է մտածի, միևնույն է` չի կարող չհասկանալ, որ ենիչերիների հետնորդները նրանց ժառանգակիրներն են: Աշխարհի հզորները լավ են հասկանում, որ արյունարբու բորենիներին չի կարելի թույլ տալ, որպեսզի հզորանան: