«Ամեն խավարում լույս է թաքնված»


 

15 տարեկան է Նարեկ Դզոյանը և իր շատ հասակակիցների նման ապագայի ծրագրեր է կազմում: Սովորում է Արտաշատի թիվ 4 ավագ դպրոցի 10-րդ դասարանի հումանիտար հոսքում և երազում է իրավաբան կամ դիվանագետ դառնալ: Բայց չի բավարարվում միայն դասերը պատրաստելով: Առաջին կարգի շախմատիստ է, բանաստեղծություններ է գրում: Սիրում է կարդալ. հատկապես Պ. Սևակի և Վ. Տերյանի պոեզիան խիստ սրտամոտ են նրան:

- Բանաստեղծություններ կարդալն ու գրելն օգնում են լիցքաթափվել, հանգստանալ, համակվել նոր հույզերով,- ասում է Նարեկը:

Հրավեր

Դե, խնդրեմ սիրելիս, համեցեք:

Ձեր սրտով սիրտը իմ մաշեցեք...

Բայց նախքան իմ հոգին ներխուժելը

Ձեր ոտքերը դրսում մաքրեցեք...

Խաղ

Ետևում թողած դարդեր ու արցունք`

Դիմացը` անդունդ,

Անհայտ գիշերին հայացքը հառած`

Շուրջբոլորը մութ,

Մարդն է սլանում միամտաբար

Այս կյանքով անգութ:

Հագին` լոկ մի զույգ դիմացկուն կոշիկ,

Սրտին` տիեզերք,

Հոգուն` ծածանվող մի դատարկ

հավերժ

Իբրև մի վերելք,

Անցյալն ու ներկան տաշած ու թրծած,

Դրած ուսերին,

Մի կույր հավատքով դեպի երազանք,

Հոգնած հույսերից,

Քայլում է նա լուռ, սպասում հպարտ

Անարդար վերջին,

Փորձում է գնալ ավելի հեռու`

Հակառակ մահին:

Սակայն անիմաստ ու փուչ ընթացքում

Նա չի հասկանում,

Որ կյանքն ու մահը լոկ խաղ են

խաղում...

* * *

Ոմանք մեռնում են հանուն արդարի,

Ոմանք` ապրում են և նրանից զատ...

Չէ՞ որ աշխարհում ամեն մի բարի,

Ամեն մի բարի չարին է ուղղված...

Եվ փոթորկահույզ ժամանակների

շանթից շլացած,

Աշխարհն արդարից խավար է

հայցում...

Լավ գիտցիր` կյանքի ամեն

խավարում,

Ամեն խավարում լույս է թաքնված...

Ոմանք ապրում են աշխարհում անմեռ,

Ոմանք մեռնում են մի կարգին

չապրած...

Ցավն ու տանջանքը տևում են

դարեր,

Երջանկությունը` ցամաք ակնթարթ...

* * *

Ոչ, հրի սրտում զեփյուռներ չկան,

Կա լոկ փոթորիկ...

Եվ այն շունչը կա, որ ցավի նման

Այրում է հոգիդ...

Ու այն տենչանքը ինքնավերացման,

Որ անխելք կյանքն է ընծայում մահին,

Զղջումից հետո սպառվում քիչ-քիչ

Ու... դառնում մոխիր...