Հայտնաբերվել են արյան նոր խմբեր


 

Բերմոնտի գիտնականները հայտնել են, որ գոյություն ունեն արյան 6 խմբեր: Մարդկությանն արդեն հայտնի` I, II, III, IV խմբերին ավելացել են նաև 2-ը` Լանգերայ և Ջունիոր: Հետազոտողների խմբի ղեկավար Բրայան Բալիֆը հայտնել է, որ արյան փոխներարկման դեպքում այս 2 խմբերի անհամատեղելիությամբ պայմանավորված` բավական հաճախ են խնդիրներ ծագում: Օրինակ` Ջունիոր խմբի 50.000 ճապոնացիների ռեզուս գործոնը բացասական է: Դժվարությունները շատ են, քանի որ հաճախ մոր և պտղի ռեզուս գործոնների անհամատեղելիություն է առաջանում:

Մինչ օրս մարդկությանը հայտնի է եղել 30 սպիտակուց, որին ավելացել է ևս 2-ը: Կա տեսակետ, որ դրանք կօգնեն կատարելագործել քաղցկեղի բուժման տեխնոլոգիաները: Գիտնականները կարծիք են հայտնել, որ գոյություն ունեն մարդկությանը դեռևս անհայտ ևս 10-15 արյան խմբեր:

Սենդվիչի հոբելյանը

Բրիտանացիները պատրաստվում են մեծ շուքով տոնել սենդվիչի հոբելյանական 250-ամյակը` երկրի հարավարևելյան Սենդվիչ քաղաքում: Նախատեսվում է կազմակերպել տոնական միջոցառումներ, իսկ Քենթում կբեմականացվեն սենդվիչի ստեղծման ավանդազրույցների վրա հիմնված ներկայացումներ:

Համեղ հոբելյարին նվիրված շաբաթն արդեն 250 տարի նշվում է Մեծ Բրիտանիայում:

Ըստ ավանդույթի` սենդվիչի ստեղծման գաղափարի ակամա հեղինակը կոմս Սենդվիչսկին է: Լինելով հայտնի խաղամոլ, նա չէր կարողանում կտրվել խաղաքարտերից` անգամ սնվելիս: Ուստի հրամայել էր մատուցել հացի շերտերի մեջ դրված միս: Ահա այդ պահից սենդվիչն սկսել է իր «հաղթարշավը»` արագորեն տարածվելով ամբողջ աշխարհում: