Սոբչակը` Վոլոչկովային, Կիրկորովը` Գալկինին


 

«Լևադա-կենտրոնը» երեկ հրապարակել է ՌԴ սեքս-խորհրդանիշերի վարկանիշը: Փետրվարի 17-20-ը անցկացված հարցումների արդյունքները շատերին կարող են զարմացնել: Օրինակ, Ալլա Պուգաչովան գերազանցել է թե´ Լոլիտային, թե´ Ֆրիսկեին, թե´ Վոլոչկովային: Իսկ Բիլանը, Նագիևը, Միխայլովն ու Մաշկովը նույնիսկ առաջին հնգյակում չեն հայտնվել:

Տղամարդկանց և կանանց վարկանիշային ցանկի առաջին հորիզոնականում հայտնվել են Ֆիլիպ Կիրկորովն ու Անֆիսա Չեխովան:

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից բացի «քվեարկվել» են նաև քաղաքական գործիչներ: Վլադիմիր Պուտինն, օրինակ, 3-րդ տեղում է, իսկ Միխայիլ Պրոխորովը` 4-րդ: Կանանցից 4-րդ տեղում Ալլա Պուգաչովան է, ով նաև նույն Պրոխորովի վստահված անձն է: Պրոխորովը գերազանցել է նույնիսկ Ռուսաստանի սեքս-խորհրդանիշեր ճանաչված Ստաս Միխայլովին (7-րդ տեղ), Դմիտրի Նագիևին (8-րդ տեղ), Վլադիմիր Մաշկովին (9-րդ տեղ), Սերգեյ Մալախովին (10-րդ), Սերգեյ Բեզռուկովին (11-րդ), Մաքսիմ Գալկինին (12-րդ): Վլլադիմիր Ժիրինովսկին վերջին 16-րդ հորիզոնականում է:

Անակնկալ դասավորություն ունի նաև կանանց վարկացանկը: Առաջին 3 հորիզոնականները Անֆիսա Չեխովային, Վերա Բրեժնևային և Աննա Սեմյոնովիչին բաշխելով` ռուսաստանցիք հետ են մղել Օքսանա Ֆեդորովային, Վալերիային ու Մաշա Ռասպուտինային: Հռչակավոր բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան ընդամենը 8-րդ, իսկ Քեսնյա Սոբչակը` 7-րդ տեղում է: