ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻՍԵՎ ՕՐԵՐԸ


 

Փետրվարի սկզբին Ռուսաստանի միգրացիոն ծառայության տարեկան նիստում վարչապետ Վ. Պուտինի հայտարարությունը (որ Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնելու համար անհրաժեշտ է հանձնել ռուսաց լեզվի եւ պատմության քննություններ) խուճապ է առաջացրել նաև ամեն տարի «խոպան» գնացող շիրակցիների շրջանում:

Գործն, իհարկե, բողոքների, նստացույցերի կամ հացադուլների չի հասել, բայց որ խոսակցություններն անդադար պտտվում են ու նյարդայնացնում` փաստ է: Միգրացիոն քաղաքականության խստացումը, ըստ Պուտինի` նպատակ ունի հեշտացնել ներգաղթյալների շփումը ռուսաստանցիների հետ: Եթե հաշվի առնենք, որ վիճակագրական տվյալներով Ռուսաստան մեկնող աշխատանքային արտագաղթյալների թվով Հայաստանն ԱՊՀ-ում առաջիններից մեկն է, բնական է, որ անհանգստության ամենամեծ ալիքը պիտի բարձրանար հայերի շրջանում:

Մեզ հաջողվեց ճշտել, որ Երևանում արդեն կազմակերպվել են համապատասխան դասընթացներ` աշխատանքային միգրանտների համար:

Ստացվում է` նորից առատ ջուր ենք լցնում արտա- գաղթի ջրաղացին: Ո՞վ չգիտի, որ աշխատանքային միգրանտները պոտենցիալ արտագաղթողներ են: