ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ


 

«Սպառողների Ազգային ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ Մելիտա Հակոբյանը, ինչպես ինքն ասաց` ուսումնասիրություններ է կատարել սպառողական շուկայում, որոնք էլ նրան ստիպել են հանգել այն եզրակացության, որ մեզ մոտ վիճակը սարսափելի է: Սակայն, չգիտես ինչու, տիկինը չի կամենում հրապարակել հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքները: Կարելի է ենթադրել, որ կամ այդ ուսումնասիրությունների արդյունքները հավատընծա չեն, կամ էլ Մ. Հակոբյանը կամենում է մշտական կախվածության մեջ պահել արտադրողներին ու ներկրողներին` «բարաթը» դարձնելով յուրատեսակ դամոկլյան սուր:

Հուսանք, որ հրապարակայնության ու ժողովրդավարության անունով գործող հասարակական կազմակերպության նախագահն, ի վերջո, կգաղտնազերծի արդյունքները և կաշխատի հանուն սպառողի, որպեսզի գոնե հիմա սպառողները վստահեն ստուգումներ իրականացնող ամենատարբեր կազմակերպությունների...