ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ


 

Օրեր առաջ ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանը մի ապշեցուցիչ որոշում ընդունեց: Միաձայն որոշմամբ դատարանը չեղյալ հայտարարեց Կալիֆոռնիայի օրենքը, որը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին թույլ էր տալիս գործ հարուցել կյանքի ապահովագրական ընկերությունների դեմ` վերջիններիս կողմից դրամական հատուցման պահանջները չկատարելու համար: Ուշագրավն այն է, որ այս որոշումը նախորդեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշմանը: Սա զուգադիպություն չի կարող դիտվել, այլ` տրամաբանական շարունակություն: Միաժամանակ ակնհայտ է դառնում, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի և Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումները փոխկապակց ված են ներքին հուշումներով և պայմանավորվածություններով:

Կարելի է ենթադրել, որ ամեն ինչ արվել է ՆԱՏՕ-ի կուլիսներում` առաջ մղելով ամերիկյան դիրքորոշումները: Ուրեմն, հերթական անգամ հիշենք Խրիմյան Հայրիկի հայտարարած թղթե շերեփի և միջազգային անարդար խաղերի մասին: Նաև համոզված լինենք, որ զարգացումների այս փուլում Ֆրանսիային ու նրա նախագահին բնավ էլ պետք չէր Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Այն պետք չէր նաև ԱՄՆ-ին, որը միշտ էլ Ֆրանսիայի հետ գտնվում է որոշակի «կուլուարային» պայմանավորվածությունների մեջ: