ՄԱՅՐԵՆԻԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ


 

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով կարող է վիրավորել ակադեմիկոսներին, նրանց հետ խոսել կոպիտ ու անհարգալից, օրերս ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդին է ներկայացրել իր դոկտորական ատենախոսությունը` ռուսերեն լեզվով: Հայաստանի պետական լեզուն հայերենն է, և մեզ մոտ ատենախոսությունները գրվում ու պաշտպանվում են հայերեն: Իշխանամերձ գիտնականը, սակայն, արհամարհելով լեզվի մասին օրենքը` ներկայացավ ռուսերեն գրված ատենախոսությամբ և ստացավ պատմական գիտությունների դոկտորի աստիճան: Ատենախոսության լեզվի հարցում էլ արդեն դոկտոր դարձած Դեմոյանը հայտարարեց.

- Եթե ես աշխատանքը չգրեի ռուսերեն, չէի ստանա ԱՊՀ երիտասարդ գիտնականների մրցանակ:

Այս հայտարարությունից հետո գիտխորհուրդը պետք է մերժեր ատենախոսությունը, որովհետև մեկ բան է մրցանակաբաշխությանը մասնակցելը, մեկ այլ բան` է դոկտորական ներկայացնելը: