Իսլամաբադում հրաժարվում են Վաշինգտոնի խորհուրդներից


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Նեգրոպոնտեն անցյալ շաբաթ Իսլամաբադում բախվեց այն իրողությանը, որ պակիստանյան ժողովրդավարացման գործընթացները շատ հեռու են Վաշինգտոնի ակնկալիքներից£ Խորհրդարանի նոր լիդերները նրան խորհուրդ էին տվել հարաբերվել ոչ թե նախագահ Մուշառռաֆի, այլ այդ գործընթացները վերահսկող կառավարության հետ£ Պակիստանում խորհրդարանական ընտրությունների նախընթաց ժամանակահատվածում Նեգրոպոնտեն ակտիվ մասնակիցն էր այդ երկրում իշխող նոր կոալիցիայի կազմավորման£ Եվ, Պակիստանի Ժողկուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյին երկիր վերադարձնելու նպատակով, նա հանդիպել էր Մուշառռաֆի հետ£ Սակայն հիմա, արդեն, երբ Բհուտոյի զոհվելուց հետո ընտրություններում հաղթած ՊԺԿ¬ն և նրա հետ կոալիցիա կազմած Պակիստանի մուսուլմանական միությունը ձևավորել են կառավարություն, Նեգրոպոնտեն ԱՄՆ պետքարտուղարի օգնական, Հարավային Ասիայի գծով, Ռիչարդ Բաուչերի հետ նորից Իսլամաբադ են ժամանել£ Նրանց նպատակն է կարգավորել երկրի նախագահի և կառավարության համագործակցությունը և պայմանավորվել Աֆղանստանին սահմանակից տարածքներում թալիբների դեմ պայքարն ուժեղացնելու մասին£ Տեղի ազդեցիկ թերթերից Dawn¬ը, լուսաբանելով նշյալ կուսակցությունների հետ ամերիկացի դիվանագետների հանդիպումները, հավաստիացրել է, որ նրանք ամերիկացիներին հայտարարել են, թե պատրաստվում են խորհրդարանը «ինքնիշխան մարմնի» վերածել, և քաղաքական բոլոր` ներառյալ ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերը քննարկվելու են այնտեղ£ Ամերիկացի դիվանագետների զրուցակիցները նաև հրաժարվել են նախագահ Մուշառռաֆի ապագայի «երաշխավորը» դառնալ£ ¬ Մեզանում այլևս մեկ դերասանի թատրոն չի լինելու. քաղաքական որոշումները ինչ¬որ մեկի կողմից միանձնյա չեն ընդունվելու,¬ ասել է Մուսուլմանական միության առաջնորդ Նավազ Շարիֆը£ Կողմերի մոտեցումնեը չեն համընկել նաև ահաբեկչության դեմ պայքարի ուղիները նշելիս£ Այսպես` Ժողովրդական կուսակցության ղեկավարներն համաձայնվել են Վաշինգտոնի կոչին` պայքարելու ահաբեկիչների դեմ, բայց կարծիք են հայտնել, որ այդ պայքարի մարտավարությունը այլ կարող է լինել£ Ավելի կտրուկ է արտահայտվել մուսուլմանական միության առաջնորդ Շարիֆը£ Նրա խոսքերով` պակիստանցիները չեն հանդուրժի, որ իրենց երկիրը վերածվի «սպանությունների դաշտի»£ ¬ Ամերիկան չի ցանկանում իր երկրում ընդունել ահաբեկիչներին. մենք էլ ուզում ենք, որպեսզի մեր գյուղերն ու քաղաքները ռմբակոծության չենթարկվեն,¬ հայտարարել է նա£ Հայտնի է, որ ամերիկյան օդուժը թալիբներին բազմիցս հարվածել է պակիստանյան սահմանի կողմից£ Եվ Շարիֆը ոչ միայն չի պարտավորվել պայքարելու ահաբեկչության դեմ, այլև Նահանգների ներկայացուցիչներին խորհուրդ է տվել ոչ միայն զենք օգտագործել, այլ պայքարել նաև քաղաքական մեթոդներով£ Պակիստանյան լրատվամիջոցների տվյալներով Շարիֆը կտրուկ է արտահայտվել նաև Մուշառռաֆի հասցեին` նրան անվանելով պետության «ապօրինի» ղեկավար£ Նա ասել է, որ այս պահին նախագահի կողքին մնացել են միայն իր մերձավոր խորհրդականներ Թարիկ Ազիզին (անվտանգության գծով) և Ռաշիդ Կուրեշին (մամուլի հետ կապերի գծով)£ ¬ Ոստիկանությունը, վարչակազմը, խորհրդարանը և ժողովուրդը Մուշառռաֆի հետ չեն. լավ կլինի, որ նա այս իրավիճակը պարզաբանի, ¬ հայտարարել է Շարիֆը£ Իսլամաբադում ԱՄՆ դեսպան Աննա Պետերսոնի` «քաղաքից բացակայելու» պատճառով, Նեգրոպոնտեն ու Բաուչերն են այցելել Մուշառռաֆին, բայց նրանց զրույցն առայժմ մնում է գաղտնի£ Հետաքրքիր է, որ սենատորն ու նախագահի թեկնածուն իր այս կոչը կրկնել է` հայտարարելով. - Ռուսաստանի միջուկային նենգասպառնալիքները հանդուրժելու փոխարեն, արևմտյան երկրներին պետք է հասկացնել տան, որ Բալթիկայից մինչև Սև ծով ՆԱՏՕ¬ի համերաշխությունն անտրոհելի է£ Եվ` որ այս կազմակերպության դռները շարունակում են բաց մնալ բոլոր այն ժողովրդավարությունների համար, որոնց ազատությունը մերժել են£