«Բադրիի մահը դեռ կձայնի Վրաստանի ներկա իշխանություններին»


Վրացի միլիարդատեր Բ. Պատարկացիշվիլիի հանկարծամահությունից հետո քիչ ժամանակ չի անցել£ Սակայն նրա մահվան շուրջ կասկածները չեն փարատվում£ Եվ դա օրինաչափ են համարում նրան ճանաչողները£ "ԾՏրՍՏՉրՍՌռ ՍՏՎրՏՎՏսպՓ" թերթում հրապարակված հարցազրույցը` վրացական ընդդիմության առաջնորդներից մեկի հետ, կարծես ամբողջացնում է շրջող կարծիքների (կամ` կասկածամատության) և Վրաստանում տիրող իրավիճակի տրամաբանությունը£ Գեներալ-լեյտենանտ Իգոր Գեորգաձեն տոհմիկ զինվորականի ընտանիքից է£ Ավարտել է ՊԱԿ¬ի բարձրագույն դպրոցը, Աֆղանստանում մասնակցել մարտական գործողությունների£ Եղել է Վրաստանի պետանվտանգության փոխնախարար£ ՊԱԿ¬ի պատվավոր աշխատակիցը զբաղեցրել է նաև Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը£ Հետո մեղադրվել է Շևարդնաձեի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ£ Ի դեպ, էքս-նախագահը վերջերս հայտարարել է, որ Գեորգաձեից որևէ դժգոհություն ինքը չունի£ Սակայն Վրաստանի ներկայիս իշխանությունները հենց այդ` ահաբեկչության կազմակերպման մեղադրանքից են կառչում£ Իգոր Գեորգաձեն հիմա արտերկրում է ապրում, բայց վրացական ընդդիմության առաջնորդներից է£ ¬ Դուք ծանո՞թ էիք Պատարկացիշվիլիի հետ£ ¬ Դժբախտաբար` ոչ£ Բայց բավական տեղեկացված եմ` որպեսզի սեփական կարծիք ունենամ նրա անսպասելի մահվան մասին£ ¬ Ինչպես հայտնի է` վարկածները երկուսն են. սպանություն, կամ բնական մահ£ Ո՞ր տեսակետն է Ձեզ համար ընդունելի£ ¬ Իմ մասնագիտության տեր մարդուն պարզապես անթույլատրելի է մտածել պատահականությունների մասին£ Անդրադառնանք Սահակաշվիլիի ու նրա թիմի ձևավորման առաջին փուլին£ Իշխանության եկած` Սահակաշվիլի-Ժվանիա-Բուրջանաձե եռյակից առանձնանում էր Ժվանիան£ Նա հեղինակություն ուներ և կարծես հավասարակշռում էր անհավասարակշիռ, իր հանդեպ բացասական հույզեր արթնացնող, բախումնալի Սահակաշվիլուն£ Ժվանիան, իհարկե, ավելի ուժեղ էր, ավելի ծանրակշիռ և ավելի ընդունելի` բոլոր հարաբերություններում£ Եվ ի՞նչ կատարվեց. Ժվանիան սպանվեց£ ¬ Հիմա, կարծեք, արդեն կասկածներ չկան, որ դա սպանություն էր… ¬ Այն ժամանակ էլ կասկածներ չկային£ Պարզապես պետք է ժամանակ անցներ, որպեսզի դա ակնհայտ դռանար£ Հիմա` Պատարկացիշվիլլի մասին£ Ինձ համար հստակ է, որ սկզբում նա չէր պատրաստվում քաղաքականությամբ զբաղվել£ Նրան քաղաքականություն մղեց Վրաստանում ստեղծված իրավիճակը£ Եվ Պատարկացիշվիլին իրապես կարող էր փոխել իրադրութ յունը. դա զգում էին բոլորը£ Եվ նախագահի արտահերթ ընտրություններին նախորդած ամեն ինչը խոսում էր այն մասին, որ Սահակաշվիլի¬նախագահի օրերը հաշված են£ Վրաստանի ղեկավարությունը հրաշալիորեն գիտակցում էր դա£ Ու այդ պատճառով, որպես պատասխան հակադարձում, անցկացվեցին հանգամանորեն ծրագրված երկփուլ գործողություններ£ Առաջին փուլը վարկաբեկման կայծակնային կեղտոտ հնարանքն էր£ Հաջորդը` Պատարկացիշվիլին կենդանի չէ£ Այդ կերպ Սահակաշվիլիի ճանապարհից Ժվանիայից հետո վերացվում է երկրորդ իրական խոչընդոտը£ Մասնագիտությանս բերումով` ես պարզապես իրավունք չունեմ այս ամենին նայել որպես պատահականություն£ ¬ Գուցե նրա օրգանիզմը չդիմացա՞վ իր հանդեպ կազմակերպված արշավանքից ստացած ցնցումներին£ ¬ Ի¯նչ եք ասում£ Կենսագրությունից հայտնի է, որ նա կարող է ավելի ուժեղ հարվածների դիմակայել£ Ինձ համար ակնհայտ է, որ Բադրիի մահը ոչ թե ցնցումների հետևանք է, այլ բժշկության նորագույն նվաճումների «արհեստավարժ» օգտագործման արդյունք£ Իմ կարծիքով` դա սպանություն էր` քաղաքական հակառակորդներին վերացնելու նորագույն միջոցների կիրառմամբ£ Այդպիսի միջոցները համարվում են բժշկության ոլորտում բարձր մակարդակի հասած երկրների սեփականությունը£ Ընդամենը 5-7 հատուկ ծառայություններ կարող են այդպիսի լաբորատորիաներ ու այդպիսի միջոցներ ունենալ. միջոցներ, որոնք որևէ հետք չեն թողնում£ ¬ Սակայն անգլիացիները, թեև առայժմ նախնական, հայտարարում են, որ իրենց կարծիքով Բադրիի մահը վրա է հասել բնական պատճառներով… ¬ Դա մի ավելորդ անգամ ևս ապացուցում է, որ սպանությունը կատարվել է բարձրակարգ պրոֆեսիոնալների կողմից£ Ես խոսում եմ հենց այն միջոցների մասին, որոնք որևէ հետք չեն թողնում£ Եվ բացարձակ օբյեկտիվ հետազոտությունն իսկ բնական մահ է արձանագրում£ ¬ Ուզում եք ասել, որ երբևէ չե՞նք իմանա` Բադրիի մահը բնական էր, թե՞ սպանություն£ ¬ Դե, ամեն գաղտնիք էլ ինչ¬որ ժամանակ բացահայտվում է£ Ճշմարտությունը կիմանանք, բայց` ոչ շուտով` 10-20 տարի հետո£ ¬ Իսկ ինչո՞ւ էր պետք նրան սպանել£ Չէ՞ որ Բադրին արդեն պարտվել էր… ¬ Բարդին կարող էր ազդել և° խորհրդարանական ընտրությունների, և° իրավիճակի հետագա զարգացումների վրա£ Ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների օրինականությունը£ Վրաստանում ընթացող գործողությունները, վաղ թե ուշ` իշխանափոխության են հանգեցնելու£ Իսկ Բադրիի նման հզոր գործոնի առկայությամբ, իշխանությունը չէր դիմանա£ ¬ Բայց, իմ կարծիքով` համապետական առաջնորդի դերն ստանձնելու նրա հավակնությունները կասկածելի էին£ Ես սխալվո՞ւմ եմ£ ¬ Սխալվո°ւմ եք£ Եթե կարճ` ապա` Պատարկացիշվիլին «Դաշինքային» չէր. այսինքն, հեռու չէր ՆԱՏՕ¬ում ընդգրկվելու կողմնակիցներից£ Ո¯չ, նա դեմ չէր այդ գործընթացին, բայց այն պայմանավորում էր Վրաստանի տարածքային ամբողջականությամբ£ Նա չէր ուզում, որ Վրաստանը ՆԱՏՕ մտնի առանց Աբխազիայի ու առանց Օսիայի£ Մինչդեռ ներկա իշխանությունը հենց դրան է գնում£ Ըստ երևույթին, Սահակաշվիլիի թիմը կարծում է, թե այս դեպքում կարելի է օգտագործել կանադական հոկեյի մեթոդը. նետել տափօղակն ու հասնել դրան£ Այսինքն` մտնել ՆԱՏՕ, իսկ հետո քաղաքական կամ նույնիսկ ուժային ճնշումներով լուծել տարածքային հարցերը£ ¬ Բայց Սահակաշվիլին չի կարող չհասկանալ, որ ՆԱՏՕ¬ն հազիվ թե դիմի վրացական հիմնախնդրի ուժային լուծումների£ ¬ Դժվար է ասել, թե ինչ է մտածում Սահակաշվիլին£ Նա անկանխատեսելի է£ Բայց շեշտադրումը չի փոխվում. իբր` ՆԱՏՕ մտնելը կվերադարձնի տարածքային ամբողջականությունը£ Պետք է հասկանալ այնպես, թե ՆԱՏՕ մտնելով, Վրաստանը վայրկենապես կմիավորվի£ Նա ասում էր` նախ հարկավոր է միավորվել, հետո որոշում ընդունել£ Նրա միջազգային հեղինակութ յունն էլ նշանակալի էր` գումարած հզոր կապերը£ Այս ամենով հանդերձ, նա Ռուսաստանի հետ բարիդրացիական լավ հարաբերությունների կողմնակից էր£ ¬ Բայց Ռուսաստանը հետապնդում էր նրան, և այստեղ Բադրիին քրեական հետախուզում էր սպասվում£ ¬ Այդ ամենն այնքան էլ միանշանակ չէր£ Բադրին Ռուսաստանից պատժվեց միայն այն պատճառով, որ չհրաժարվեցին իր հին բարեկամ և գործընկեր Բորիս Բերեզովսկուց£ Եվ նրա հետապնդումները ժամանակավրեպ կդառնային, եթե վրացական քաղաքականության առաջին պլանում լիներ նա, ով անթաքույց կասեր, որ սիրում է Ռուսաստանը£ Եվ Ռուսաստանի հետ առճակատումը քաղաքական մեծ հանցագործություն կհամարեր£ Բայց քանի որ Կրեմլը «հետապնդում» էր Բադրիին, նրան չէր կարելի կրեմլյան լրտես անվանել£ Միևնույն ժամանակ, կրկնում եմ` նա կտրուկ դեմ չէր Հյուսիսատլանտյան դաշինքին£ Այլ կերպ ասած` հենց նրա նման հավասարակշռվածություն է պետք այսօրվա Վրաստանին£ Այդ առումով Բադրին լավ հեռանկարներ ուներ£ Նա քաղաքական աջակցություն կունենար և° Ռուսաստանում, և° Արևմուտքում£ Ամենակարևորը` վրաց ժողովուրդը սիրում էր նրան. նա միավորող կերպար էր£ ¬ Ի՞նչ եք կարծում, Պատարկացիշվիլիի մահը կազդի՞ Վրաստանում ստեղծված իրավիճակի վրա£ ¬ Արդե°ն ազդել է£ Մի կողմից` ծանր հարված է հասցվել քաղաքական ընդդիմությանը. առաջիկա խորհրդարանական ընտրություններում նա զրկվել է հավանական առաջնորդից£ Զրկվել է Բադրիի շուրջ համախմբվելու հնարավորությունից և ֆինանսական ու տեղեկատվական հզոր աջակցությունից£ Այդ առումով` կորուստն անփոխարինելի է£ Այս կորուստն անփոխարինելի է նաև մարդկային տեսանկյունից£ Մյուս կողմից` Պատարկացիշվիլիի մահից հետո ընդդիմությունն ավելի խելացի դարձավ£ Հիմա նա հասկանում է, որ պայքարում է այն իշխանության դեմ, որն ընդհանուր ոչինչ չունի ժողովրդավարության ու ազատության հետ£ Իսկ Բադրիի մահից հետո «ժողովրդավարություն» և «ազատություն» բառերը Սահակաշվիլիի ու նրա թիմակիցների բերանից հնչում են որպես լկտի ծաղր£ Հիմա Վրաստանում միայն փոքր երեխաները չեն խոսում Բադրիի բռնի սպանության մասին. այն էլ` եթե խոսել դեռ չգիտեն£ Այնպես որ, Պատարկացիշվիլիի մահը վրաց ներկա իշխանություններին դեռ կձայնի£ Եվ` շատ շուտով£