«ԴՈՇԻՑ ԿԱԽ»` ԱՅՍԻՆՔՆ` ՇՔԱՆՇԱՆ


Տիգրան Կարապետյանը երևի շատ էր ուզում պարգևատրել Արթուր Բաղդասարյանին, հայ քաղաքականության մեջ նրա «անօրինակ սխրանքների» համար: Այն էլ` Հեղինե Բիշարյանի տեսքով շքանշանով` ՕԵԿ ղեկավարի «դոշից կախ»: Այլ խնդիր է, որ կուսակցության փոխնախագահը չէր ուզում լինել շքանշան և սպառնացել էր` պատասխանատվության կանչել «քաղաքական պոետին»: Կարապետիչն էլ փորձեց ուղղում մտցնել Հ. Բիշարյանի տարընկալումների մեջ` որոշակիացնելով իր միտքը. - Երբ ես գրում եմ, որ Հեղինեն Արթուրի դոշից է կախ, ես նկատի չունեմ սեռական պատկանելությունը: Ես ի նկատի ունեմ որպես շքանշան: Այնպես որ, պետք չէ դա ընդունել հիմնովին: Ես ի նկատի ունեմ քաղաքական առումով դոշից կախ: Ասուլիսը և իր պահվածքը որոշակիորեն կհամեմատեի ԻնԽ-ի աշխատողի հետ, ոչ թե Ազգային ժողովի պատգամավորի: Եթե իրենք ցանկանան ինձ հետ դատավարության մեջ մտնել, շատ շնորհակալ կլինեմ, և դա ինձ համար կլինի պարծանք` չարի դեմ պաքարելու:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ