Հետաքրքիր փաստեր


 

»Ալբերտ Էյնշտեյնը սկսել է խոսել միայն 9 տարեկանում:

»Առաջին Օսկարը շնորհվել է 1929-ի մայիսի 16-ին:

»Լեոնարդո դա Վինչին շուրջ 12 տարի նկարել է միայն Մոնա Լիզայի շուրթերը:

»Ֆրանց Կաֆկան պատվիրել էր մահից հետո այրել իր գրական ժառանգությունը:

»Ջորջ Վաշինգտոնը սեփական ատամներ գրեթե չուներ: Փոխարենն ամենայն հոգատարությամբ հետևում էր իր 6 ձիերի ատամների մաքրությանը:

»17-րդ դարում Թուրքիայում արգելված էր սուրճ խմել: Իսկ օրինախախտներն անհապաղ պատժվում էին:

»Սահարայի անապատում միայն 1 անգամ` 1979-ի փետրվարի 18-ին ձյուն է տեղացել:

»Հին Հռոմում եթե վիրահատության ժամանակ հիվանդը մահանում էր, վիրաբույժի ձեռքերը կտրում էին:

»Նապոլեոնը 1 րոպեում կարդում էր 2000 բառ, Բալզակը` 30 րոպեում` 200 էջ:

»Նեղոսը սառցակալել է 2 անգամ` IX և XI դդ.:

»Ալյասկայի դրոշի հեղինակը 13-ամյա տղա է:

»19-րդ դարում համասեռամոլներին անվանում էին ոչ թե «երկնագույն», այլ` «կանաչ»:

»Մարդկանց 95 %-ը կարդում է շատ դանդաղ` 1 րոպեում 180-220 բառ:

»Ամենամեծ տարածում ունեցող կանացի անունն Աննան է: Այն կրում են շուրջ 100 մլն կին:

»Քամելեոնի լեզուն 2 անգամ երկար է սեփական մարմնից:

»Մրջյունները երբեք չեն քնում:

»Պանամայում ապրող հնդկական ցեղերից մեկում կնոջ գեղեցկության չափանիշը համարվում է երկար ու մեծ քիթը:

»Բոլոր փաթիլները վեցանկյուն են, սակայն յուրաքանչյուրի մանրապատկերն ինքնատիպ է:

»Ա տառով սկսվող և չավարտվող միակ պետությունն Աֆղանստանն է:

»Անդորան միակ երկիրն է, որտեղ փոստային ծառայություններն անվճար են:

»Ավստրալիայում` «Արագությունն սպանում է», իսկ Նորվեգիայում «Դժոխք» անվանումով բնակավայրեր գոյություն ունեն:

»Ամենաշոկոլադակեր ժողովուրդը շվեյցարացիներն են: Յուրաքանչյուր շվեյցարացի տարեկան միջին հաշվով 10 կգ շոկոլադ է ուտում:

»Իսպանիա` թարգմանաբար նշանակում է «ճագարների երկիր»:

»Կանադան 5 տարվա մեջ 4 անգամ ճանաչվել է բարեկեցիկ կյանքով ապրելու լավագույն երկիրը:

»Ֆրանսիայում օրենքն արգելում է ոչ մարդկային դեմքով, դիցուք` այլմոլորակային տիկնիկների վաճառքը:

»Մոնակոյի ազգային նվագախումբն ավելի մեծ է, քան բանակը:

»Անգլիայի գրադարաններից ամենահաճախակի անհետացողը Գինեսի ռեկորդների գիրքն է:

»Եվրոպայի հնագույն դրոշը Դանիայի պետական դրոշն է:

»Էսկիմոսների բառաֆոնդում գոյություն ունի ձյուն բառի շուրջ 20 հոմանիշ:

»Աշխարհի միակ երկիրը, որտեղ 83 տարի ծնունդ չի եղել, Վատիկանն է:

»Չինաստանում ապրում է 55 ազգություն, որոնք հաղորդակցվում են 206 լեզուներով:

»Չինական ավանդական ողջույնը թարգմանաբար նշանակում է` դուք այսօր կերե՞լ եք:

» ԱՄՆ-ում Հոլիվուդ անվանումով 10 քաղաք կա:

»Հնդկաստանում պաշտոնապես թույլատրվում է շան հետ ամուսնությունը:

»Ճապոնական փողոցներն անվանում չունեն: