Թափառաշրջիկ նամակը


 

Փոստային ծառայություններին հիմա հաստատ չեն վստահի այս պատմության հերոսներն ու նրանց ճանաչողները: Մանավանդ, որ 50 տարի չգիտես ո՞ր ճամփեքին դեգերած նամակը հասցեատիրոջը հասել է ոչ թե փոստով, այլ FΖcebook-ի էջով:

Ամերիկացի Սկոտ Մակմերին հիմա 71 տարեկան է, իսկ նրան նամակ գրած մայրը վաղուց չկա:

Ի սկզբանե այդ նամակին վիճակված չէր հասցեատիրոջը գտնել, և 1958-ին Չիկագոյում փոստարկղ գցված ծրարը նույնիսկ անցյալ շաբաթ Ջորվիա հասնելու փոխարեն «շեղվել» է դեպի… Ֆլորիդա: Այստեղ ապրող մի կին, բարեբախտաբար, բարեխիղճ է գտնվել ու այլևս չապավինելով առաքիչներին, նամակը տեղադրել է սոցցանցի իր էջում: Իսկ նրա բարեկամները փնտրել ու գտել են մոր նամակն այդպես էլ չստացած Սկոտին:

Զավեշտալի՞ է, թե՞ տխուր…