1 ՀԱՐՑ


 

Հարց _ Վերջին օրերին շփման գծում ադրբեջանական կողմն ակտիվություն է ցուցաբերում, հայկական կողմն ունի երեք զոհ, վիրավորներ: Կրակահերթեր են արձակվել բնակավայրի ուղղությամբ: Ի՞նչ համապատասխան միջոցառումներ է ձեռնարկելու ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմի ակտիվությունը մեկուսացնելու, սադրիչ գործողություններին համարժեք պատասխան տալու համար:

Հարցին պատասխանում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչը.

- ՀՀ պաշտպանության նախարարության արձագանքը մեկն է. ՀՀ զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն արդեն հավաստիացրել է, որ  հակառակորդն անպատիժ չի մնալու: ՀՀ զինված ուժերը շփման գծի ամբողջ երկայնքով, չենթակվելով հակառակորդի սադրանքներին, իրականացնելու են իրավիճակին համարժեք գործողություններ:

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.- Միջադեպից չորս օր հետո ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկում: Եվ ամենալուրջ տոնով տեղեկացվել է, թե դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

Այս ոճով շարունակելու դեպքում ադրբեջանցիները երևի մի օր էլ դիտորդների վրա կրակահերթ կբացեն: