Նախագահական մեծահոգություն


Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին անտարբեր չի գտնվել նաև° դժվար դաստիարակվող դեռահասների հանդեպ£ Բովե քաղաքի հատուկ քոլեջում այդ երեխաների հետ զրուցելու ժամանակ հանկարծ նրա ուսի վրայով ջրով լի պլաստիկե շիշ է թռել£ Բարեբախտաբար` շիշը երեխաներից դաստիարակված է եղել£ Միջադեպը, սակայն, չի խանգարել, որպեսզի Սարկոզին անխռով կերպով շարունակի սեղմել իրեն ընդառաջ եկող աշակերտների ձեռքերը£ Ինչպես հաղորդել է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ¬ն, Նախագահը ոչ մի ձևով չի մեկնաբանել պատահածը£ Իսկ ուսումնական հաստատության ներկայացուցիչները «խոստովանել» են, որ 500 սաների մեջ չափազանց դժվար է խուլիգանին գտնել£ Ի դեպ, Սարկոզին Բովե էր մեկնել` տեղեկացնելու ֆրանսիական դպրոցներում դասալքության և բռնությունների դեմ պայքարի ծրագրի մասին£ Ձեռնարկվելիք միջոցառումներից մեկով, օրինակ, կառավարությունը նախատեսում է սառեցնել պետական վճարումներն այն ընտանիքներին, որոնց երեխաները 4,5 օրից ավելի անհարգելի կբացակայեն դասերից£