«Մե°նք ենք մեր ճակատագրի տերը»


«Հայ-կազակական» միջազգային բարեկամության համագործակցության միավորումը ստեղծվել է 1999 թ.` Կարապետ Զադոյանի միջոցներով£ Այն հայրենանվեր գործունեություն է ծավալում. ՀՀ ՊՆ բոլոր զորամասերում դասախոսություններ` Հայ-ռուսական ռազմական համագործակցության, ինչպես նաև հայ և ռուս ժողովորդների դարավոր բարեկամության, հայ-կազակական կապերի նշանակության վերաբերյալ: Հայաստանում կազակության հետագա գործունեությունը համակարգելու նպատակով Ընկերության և Հայ-կազակական միջազգային միության, Հայ-ռուսական կազակության միության և գեներալ-լեյտենանտ, իշխան Վալերի Մադաթովի անունը կրող Կազակների միասնության հայկական հասարակական կազմակերպության համախմբման արդյունքում Երևանում ստեղծվել Է Կազակական ատամանների միության խորհուրդ£ Իսկ հայ-կազակության Առաջին մեծ համագումարը Հայաստանի գլխավոր ատաման է ընտրել Կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ, Հայաստանում կազակության ղեկավար և հիմնադիր Կարապետ Զադոյանին: Կազակական զորքերի մեծ եղբայրության գերագույն ատաման, Կենտրոնական կազակական զորքերի ատամանի տեղակալ, ՌԴ նախագահին առընթեր կազակության հարցերով խորհրդի անդամ Վալերի Նիկիտինը, մասնակցելով համագումարին և Հայ-կազակների միությունն անվանելով մեծ իրադարձություն, իր ելույթում մատնանշեց, որ պատմության մեջ աշխարհում առաջին անգամ կազակների միավորում տեղի ունեցավ Հայաստանում` հայերի նախաձեռնությամբ: Համոզմունք հայտնեց, որ այս միավորումը նախադեպ կդառնա այլ ազգերի կազակների համախմբման համար: Ամբողջ ռուս կազակության անունից նա Կ. Զադոյանին հանձնեց "ԸՑՈՎՈվ կսՈՑՏՉ" շքանշանը, իսկ միավորման գլխավոր շտաբի պետ Նվեր Թորոսյանին և փոխատաման Արթուր Մաքսապետյանին` "իՈ ՍՈջՈփՖþ ՉՏսþ" մեդալները: Հայկական կազակության մասին մանրամասն տեղեկություն ստանալու նպատակով զրուցեցինք Կարապետ ԶԱԴՈՅԱՆԻ հետ: Նա ծնվել է Ախալցխեում£ Սովորել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում, ապա ծառայել Խորհրդային բանակում` ստանալով լեյտենանտի կոչում£ Հետո շարունակել է ծառայությունը` որպես սպա£ 1988¬ից եկել է Հայաստան Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով... Հավաքագրել է «Աշոտ Երկաթ» երիտասարդական ջոկատը` համագործակցելով «Սասունցի Դավիթ» ջոկատի հետ: Հետո բոլոր երիտասարդները ծառայության են անցել երկրապահ հրամանատարների մոտ: Պատերազմը սկսվեց 1992 թ.` Երասխի կռվից: Հետո Վազգեն Սարգսյանը հրաման տվեց, որ պետք է անպայման ծառայության անցնել Պաշտպանության նախարարությունում որպես հայկական բանակի Վառելիքա-քսուքային ծառայության պետ: - Իսկ որտե՞ղից է ծագել հայ-կազակական միավորում ստեղծելու միտքը, և ո՞րն է դրա նշանակությունը£ - Իմ տոհմում կազակ չի եղել£ Ես առաջին հայն եմ, որ կարևորել եմ Հայաստանում «Հայ-կազակական» միջազգային բարեկամության համագործակցության միավորում ստեղծելու անհրաժեշտությունը£ Մեծ թվով կազակներ են ապրում Անդրկովկասում, և ժամանակն էր ունենալ կազակական ինտերնացիոնալ ջոկատ, որտեղ պետք է ընդգրկվեն հայազգի ներկայացուցիչները, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանան հայ-կազակական պատմության հետ` ամրապնդելով հարաբերությունները մնացած կազակական կազմավորումների հետ: Մեծ դժվարությամբ, բայց ինձ հաջողվեց ներկայացնել պատմական ճշմարտությունը, և Հյուսիսային Կովկասի ատամանների խորհրդի կողմից ընդունվեց այդ առաջարկությունը` ստեղծել քրիստոնյա բազմազգ կազակական ջոկատ£ Տեղյակ եք, անշուշտ, որ 1828-29 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մասնակցել է կազակների հայկական հեծելազորը: Ուզում եմ ասել, որ հայազգի զավակները մեծ դեր են ունեցել կազակական շարժման մեջ: Նաև հանուն այդ մարդկանց հիշատակի ես որոշեցի գալ Հայաստան և 1999 թ. ստեղծել հայ-կազակական բարեկամության միջազգային միավորում, որի հիմնադրման տասնամյակը լրացավ անցյալ տարի, և պատրաստվում ենք այս տարի հունիս ամսին նշել այդ հոբելյանը£ - Իսկ ո՞րն է կազմակերպության հիմնական նպատակը£ - Ընդհանուր նպատակը` որ գտնեմ այն երիտասարդներին, ովքեր ծառայությունից խուսափել են£ Ես այդպիսի 120 երիտասարդ եմ հայտնաբերել և Հայաստան ուղարկել, որպեսզի ծառայեն մեր բանակում: Կազակությունը ազգություն չէ, և մեր ստեղծած հայ կազակների միավորումը համագործակցում է ռուս կազակների հետ` որպես հավասարը հավասարի£ Մեր գլխավոր նպատակն է համախմբել հայրենասեր երիտասարդներին և ունենալ այսպես կոչված պահուստային զինվորներ, սպաներ£ Սրանից բացի շատ կարևոր մի նրբություն էլ կա£ Երևի հիշում եք, որ 1995 թ. Ռուսաստանում կազակներին տրամադրում էին մեր` հայերիս դեմ. այնտեղ գերեզմանաքերեր էին ջարդվում, ազգամիջյան բախումներ էին լինում£ Ես հասկացա մի ճշմարտություն. այս կերպ մենք կազակներին կկարողանայինք հասկացնել, որ իրենց եղբայրներն ենք, որ մեր ազգի համար նրանք պատմական մեծ դեր են խաղացել, օգնել, և հիմա թշնամանալու իրավունք չունենք. նորից պետք է մնանք եղբայրներ: Այսինքն` մեր ազգային անվտանգությունը պահպանենք նաև մեր սահմաններից դուրս: Իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց կազակ են կոչում, եղբայրներ են, համախմբվում են` ուր էլ լինեն£ - Առաջիկայում ինչպիսի՞ ծրագրեր ունեք£ - Ռուսաստանում գրանցվել է մեր հայ-կազակական միավորման մասնաճյուղը, որի շտաբ-գրասենյակը գտնվում է Նովոռոսիյսկում: Այստեղ կառուցվում է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի բացումը կլինի շուտով: Գյումրիում վերականգնելու ենք կազակների պատվի բլուրը` ի հիշատակ նահատակ կազակների և ռուս սպաների ու զինվորների: - Ձեր խոսքը կամ պատգամը` երիտասարդներին£ - Կուզենայի` բոլորը գիտակցեին, որ անկախ ամեն դժվարություններից, մենք ենք մեր ճակատագրի տերը£ Ոչ մի պահի չպետք է մոռանանք, որ հայրենիք ունենք ու պարտավոր ենք պաշտպանել այն, և թույլ չտալ որևէ ոտնձգություն` նրա նկատմամբ£ Մենք պետք է մտածենք մեր երիտասարդների ապագայի մասին, թույլ չտանք, որ նրանք ընկճվեն դժվարություններից : - Հիմնականում ովքե՞ր են աջակցում Ձեզ` ծրագրերի իրականացման հարցում: - Իմ կողքին կան բավականին լավ զարգացած, հմուտ ու բանիմաց նախագահության անդամներ և կազմակերպության ղեկավարներ, ովքեր շատ պարտաճանաչ կատարում են իրենց բոլոր պարտականությունները: Կուզենայի հատկապես նշել Գլխավոր Շտաբի պետ Նվեր Թորոսյանի, տեղակալներ Արթուր Մաքսապետյանի, Սեյրան Չախոյանի, Գևորգ Փիրումյանի, մարզի ղեկավարներից Մարկոս Հակոբյանի անունները:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ