Հա՞ որ..


ՄԻՆՉ մենք այս ու այն երկրում տարբեր ժամանակներում տեղի ունեցած տնտեսական հրաշքների հայկական կատարման մասին ենք երազում, Հայաստանը, հիրավի, ու միգուցե ակամայից նման իրավիճակի նախաշեմին է հայտնվել£ Եթե նույնիսկ իշխանական քարոզչամեքենայի տվյալներին ու ամենատարբեր պաշտոնյաների հավաստիացումներին չհավատանք, ապա միջազգային ամենատարբեր կառույցների զարմանքախառն փաստարկումները առայժմ դժվար նկատվող, բայց շատ հաճելի անակնկալի մասին են վկայում£ Քիչ էր Արժույթի միջազգային հիմնադրամի լավատեսական կանխատեսումները, հիմա էլ ՄԱԿ¬ն է մեր հայրենի տնտեսության գլխապտույտ հաջողությունների անխուսափելիոությունն արձանագրում£ Այս կառույցի կողմից տարեսկզբին հրապարակված տվյալներով կամաց¬կամաց ճգնաժամից ուշքի եկող համաշխարհային տնտեսության աճը 2,4 տոկոսի շրջանակներում էր£ Իսկ ԱՊՀ երկրների պարագայում այս թիվը «շրջվում» էր` 4,2 դառնալով ու միաժամանակ մատնանշվում էր, թե նախորդ տարվա` 6,9 տոկոս միջին անկումից հետո սովորաբար ոչ այնքան գոհացնող այս թիվը մինչև անգամ հրաշալի կարելի է համարել£ Այս գնահատականն իհարկե հեռու է տնտեսական հրաշք համարվելուց, բայց եթե հաշվի առնենք, որ նախորդ տարի 15 տոկոսը գերազանցող անկում գրանցած մեր հանրապետությունում արդեն 7,2 տոկոսանոց տնտեսական աճից է խոսվում, ապա մեծ է նաև հավանականությունը, որ տարեվերջին պարզվի, թե նույն ԱՊՀ երկրների շարքում առաջատարը հենց մենք ենք£ ՆՈՒՅՆԻՍԿ Թուրքիայում ցույց են տալիս, որ իբր անհանգիստ են մեր ճակատագրով£ Այս երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփի Էրդողանը հեռուստաեթերով դիմել է ազգաբնակչությանը` մի շարք խնդրահարույց համարվող հարցերի հետ միասին խոսելով նաև Հայաստանի և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ£ Թուրք պաշտոնյան նշել է, թե տարածաշրջանային մի շարք հակամարտությունների հանդեպ իրենք անտարբեր մնալ չեն կարող, քանի որ դրանց կարգավորումն ուղղակիորեն բխում է իրենց երկրի շահերից£ Միգուցե հուզվելով, իսկ ավելի հավանական է` փորձելով անկեղծ ներկայանալ ու կայուն տարածաշրջանի հանդեպ իր վերաբերմունքն ավելի թափանցիկ դարձնել, Էրդողանը նշել է` «Երբ Ղարաբաղում արյուն է հոսում, մենք չենք կարող ծիծաղել» այդպես էլ չբացելով փակագծերը, թե հատկապես ո՞ւմ թափած արյունն է իրեն այդչափ ցավ պատճառում£ Իրականում արյունարբու ժողովրդի ներկայացուցիչ պաշտոնյաների լացն ու ծիծաղը միայն ուրիշներից խլելու կամ խլել չկարողանալու հետևանք են եղել միշտ£ ԵՎԱ ՌԻՎԱՍԻ անունը ևս մի քանի օր շարունակելու է հնչել` զուգահեռվելով խորհրդանշական համարվող 7 թվի հետ£ Թիվն այս, որն արդեն մեր պարագայում եվրատեսիլյան հորիզոնական է, դժվար է ասել` որքանո՞վ կգոհացնի չգիտես ինչու` ավելի մեծ սպասելիքներ ունեցող մեր հանրությանը£ Եթե հաշվի առնենք, որ ընտրյալ դարձած 25¬ի շարքում առաջին տասնյակում տեղ զբաղեցնելը կարելի է բավարար համարել, գուցեև արժե գոհանալ նման արդյունքից£ Բայց մյուս կողմից էլ նախորդ օրերի հավակնություններն ու ոգևորությունը հայ հանդիսատեսին լրիվ ուրիշ հորիզոնական էին խոստանում£ Գոնե Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչներին չզիջեինք... Այսուհանդերձ, Տերը մի արասցե, որ եվրատեսիլյան գնահատանքը ճշմարիտ արվեստի չափանիշ դառնա£ Վերջին հաշվով` ովքե՞ր են հեռախոսաքվեարկողները. ինչպիսի ճաշակ ու երաժշտական ընկալումներ ունեն£ Եվ ամենակարևորը` ովքե՞ր հաշվողները, զանգաքվեներն ի մի բերողները£ Ասում են չէ՞, որ քաղաքական աճպարարության նման մի շքահանդես էլ Եվրատեսիլն է, որից նախ զրկվողն է հիասթափվում, հետո` մասնակիցը£