Մուսուլմանական վերջնագիր` Կրեմլին


Անցյալ շաբաթ Մոսկվայում կայացած` Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալի մամլո ասուլիսից հայտնի է դարձել, որ տեղի մուսուլմանները բաց դիմում են նախապատրաստում Դմիտրի Մեդվեդևին£ Դիմումում շարադրվելու են նրանց 5 պահանջները£ Եվ Հ. Ջեմալը համոզված է, որ ադ պահանջները չկատարվելու դեպքում, Հյուսիսային Կովկասում պատերազմ կբռնկվի, իսկ Ռուսաստանը կկորցնի իր տարածքների մի մասը£ Նրա խոսքերով` վերջին տարիներին Ռուսաստանում ակտիվորեն ներքին թշնամի են որոնում, որի դերում հատուկ ծառայությունները տեսնում են մուսուլմաններին£ Այդ գործընթացն համընկավ նաև արտաքին քաղաքական գործունեության վեկտորի փոփոխման հետ. - Սեպտեմբերի 11¬ից հետո խաչակրաց արշավանք հայտարարվեց իսլամին£ Պուտինը նախընտրեց ընդդեմ իսլամի ԱՄՆ¬ի հետ միավորումը` որպես երաշխիք` Ռուսաստանին վերադարձնելու միջազգային տերության կարգավիճակը,- հայտարարել է Իսլամական կոմիտեի նախագահը£ Նրա կարծիքով` Կրեմլն այսօր մուսուլմանների հարաբերություններում երկակի ստանդարտների` այսպես կոչված ներքին և արտաքին օգտագործման քաղաքականություն է վարում£ Եվ, ի տարբերություն արտաքին պահվածքի, ներսում «անողոքաբար ներքին թշնամու վարդապետություն է մշակվում»£ - Ուղղափառ ռուս ազգից հետո ռուսական քաղաքակրթության խոշորագույն բաղկացուցիչը մուսուլմաններն են, որոնք վերընթաց չափերով հետապնդումների են ենթարկվում. հարյուրավոր մոգոնված գործեր բազմապատկում են արգելված գրականության ցուցակը£ Բոլորս տեսնում ենք, թե ինչ է կատարվում հանրապետություններում` մուսուլմա նական էթնոսի ներկայացուցիչների հետ. հավատացյալ երիտասարդության դաժան ճնշումներ և փաստացի բռնացում ներ` իշխանությունների տեղական կոռումպացման կլանների կողմից£ Այս ամենով, նրանք ապավինում են կենտրոնի աջակցությանը և հենց այդ աջակցությամբ էլ կործանարար վնաս հասցնում սեփական ժողովրդին` ընդհուպ մինչև արյունահեղություն£ Այս ամենը ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ,- հայտարարել է Ջեմալը£ Ստեղծված իրավիճակում, ըստ Ջեմալի` «Կովկասում զինված հակամարտությունը ոչ միայն առկա է, այլև° սաստկանալու է և վերածվելու է ոչ թե սոսկ ազգային¬անջատվողական, այլ քաղաքական ու ազգամիջյան բախումների»£ Այդպիսով, նա գտնում է, որ Ռուսաստանը փոխի վերաբերմունքը մուսուլմանների հանդեպ և ներկայացնում իրենց 5 պահանջները. ԱՌԱՋԻՆԸ` մուսուլմաններին թույլատրել` մասնակցելու երկրի քաղաքական կյանքին£ Նրանց հնարավորություն ընձեռել` որպես ինքնուրույն խմբավորում և որպես ռուսական քաղաքակրթության մաս, լիիրավորեն ազդեցություն ունենալ երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ձևավորման գործընթացների վրա. կամուրջ դառնալ Ռուսաստանի և արտաքին իսլամական աշխարհի միջև£ ԵՐԿՐՈՐԴ. ազատ ընտրություններ` ավանդական մուսուլմանական էթնոսով բնակեցված հանրապետություններում£ ԵՐՐՈՐԴ. Մուսուլմաններին մուտքի թույլտվություն` ԶԼՄ¬ներ£ ՉՈՐՐՈՐԴ. Վերանայել ակնհայտ կեղծիքներով այն քաղգործերը, որոնց արդյունքում անմեղ մարդիկ տառապում են գաղութներում£ ՀԻՆԳԵՐՈՐԴ. դադարեցնել մուսուլմանական ժամերգության բազմադարյա փորձը քարոզող և համաշխարհային քաղաքակրթության մաս կազմող գրքերն արգելելու պրակտիկան£ - Այդ հինգ պահանջները ռուսաստանյան մուսուլմանները պատրաստվում են հանձնել Դմիտրի Մեդվեդևին£ Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի ճակատագրով մտահոգ իշխանությունը ականջալուր կլինի մեր պահանջներին, ուշադրութ յուն կդարձնի դրանց և կոնկրետ քայլեր կձեռնարկի,- հայտարարել է Ջեմալը: