«Արիությունը չի մեռնում հերոսի հետ…»


Եթե անգամ պատմության վաղեմի էջերը չթերթենք, ապա դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից է հառնում հայ ժողովրդի հերոսականությունը, հանձինք` Հունան Ավետիսյանի և Նելսոն Ստեփանյանի: «Խիզախ է կոչվում նա` ով ընդառաջ է գնում գեղեցիկ մահին» արիստոտելյան ձևակերպումը ևս մեկ անգամ ճշմարտվեց արցախյան գոյամատում` 1992-ի հունիսի 29-ին: Քաջարի 79 հայորդիները, Մարտակերտի շրջանի իրենց դիրքերից նահանջելու փոխարեն, նախընտրեցին աներեր հայրենասիրաց անձնազոհությունը: Ճակատագրի քմահաճույքը, չբավարարվելով վերջիննե րիս ընտանիքներին հասցրած ողբերգական հարվածով, զոհված տղաներից 76-ին շուրջ 16 տարի անհայտության մշուշում պահեց: Եվ միայն 2008-ին, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի ջանքերի շնորհիվ, ամենաթանկը հայրենիքի զոհասեղանին նվիրաբերած ընտանիքներին հայտնի դարձավ իրենց հարազատների հետ կատարվածը: Ինչպե՞ս բացատրել այս վշտագին, և միևնույն ժամանակ ազգային պատկանելությունդ վեհացնող իրողությունը: