Ս. Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բիշքեկ


Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն)` մասնակցելու այսօր կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում կքննարկվեն և կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառի, այդ թվում նաև հակաօդային պաշտպանության, ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի օդանավերի թռիչքների անվտանգության, ռազմագիտական տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման և այլ ոլորտների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր: Այցի շրջանակներում տեղի կունենա նաև ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալի նշանակման հարցը: ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարներին կընդունի նաև Ղրղզստանի Հանրապետության նախագահ Կ. Բակիևը: Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների` Ադրբեջանի զինված ուժերի օրվա առթիվ ս.թ. հունիսի 26-ին Բաքվում անցկացված զինվորական շքերթի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության դիրքորո շումը ներկայացնելու խնդրանքին, տեղեկացնում եմ, որ շքերթներին մասնակցող զինված ուժերի հագեցվածության և կազմակերպվածության վերաբերյալ տպավորություն ստանալու համար մեզ առավել հետաքրքիր է դիտել ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, ինչու ոչ, նաև Թուրքիայի և, ռազմական կարողությունների տեսանկյունից, այլ առաջատար երկրների շքերթները: Իսկ զինված ուժերի սպառազինության արդիականության վերաբերյալ պատկերացում կազմելու առումով առավել օգտակար է մասնակցությունը ռազմական տեխնիկայի բազմաթիվ ցուցահանդեսներին: Ինչ վերաբերում է Ադրբեջանում կազմակերպված զինվորական շքերթին, ապա այն մենք դիտարկում ենք որպես հարևան երկրում իրականացված տոնական միջոցառում միայն` կազմակերպված տեղական բնակչության և հյուրերի համար: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է անհայտ կորածների ծնողների և հարազատների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ոստիկանութ յան պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանը: Հանդիպման սկզբում ողջունելով մասնակիցներին, նախարարը պարզաբանել է որոշ մանրամասներ. «Մարտակերտում իրականացված մարտական գործողություններն ամենալայնածավալն են եղել: Տեղանքն այնպիսինն է, որ դիրքերն իրարից հեռու են գտնվել խաղողի խիտ այգիների պատճառով, ինչը խոչընդոտել է ռազմական տեխնիկայով գործողություններ կատարելուն և ինչի պատճառով էլ պաշտպանությունը կազմակերպվել է բնակավայրերի մոտ: Սա բերել է նրան, որ առաջին գծում առաջացել են ճեղքեր: Ի դեպ, 1992թ.-ին այդ հատվածում կարողացել ենք թշնամու առաջխաղացումը կանգնեցնել միայն մեր արագության շնորհիվ»: Հանդիպման ավարտին հանձնաժողովը որոշել է պետական համապատասխան մարմինների աջակցութ յամբ վերոնշյալ ազատամարտիկների դիակների ԴՆԹ հետազոտմանն ու արտաշիրիմմանն ուղղված աշխատանքներին ներգրավել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող ԼՂՀ հանձնաժողովին` դրանք առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: