Ակնկալվում են հետաքրքիր զարգացումներ


«Ռեգնում» գործակալությունը մասնավորապես հարավակովկասյան տարածաշրջանում առկա զարգացումների վերաբերյալ վերլուծություններում չի բացառել ղարաբաղյան հակամարտությունում ռազմական գործողությունների վերսկսումը` այն պայմանավորելով մասնավորապես Հայաստանում ներքաղաքական իրավիճակի սրման հնարավորությամբ: Կովկասում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ լսումներում այս եզրակացությանը տրամաբանորեն հակառակ ուրվապատ կերն է գծագրվում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի հայտարարություններում: Նա վստահեցնում էր, թե Ադրբեջանը, չնայած ռազմատենչ հայտարարություններին, իրականում պատերազմի չի պատրաստվում, և այդ հարցը գտնվում է Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում: Անշուշտ, թե° «Ռեգնիումի» եզրակացությունը, թե° ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությանը օբյեկտիվ փաստերի վրա հենվելուց բացի, իրենց երկրների աշխարհաքաղաքական շահերի երանգն են պարունակում, թերևս: Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հնարավոր սրման առումով հարկ է նկատել, որ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում այսօր, կարելի է ասել, դրան նպաստող ոչինչ չկա: Իշխանությունները ոչ միայն իրենք են ստանձնել հասարակական կյանքում առկա թերությունների քննադատությունը, այլև կարծես գործնական քայլեր են կատարում` դրանք վերացնելու ուղղությամբ: Կաշառակերության, կոռուպցիայի մասին բարձրաձայնելը նորություն չէ, իհարկե: Բայց կառավարության հեռարձակվող նիստերի ընթացքում կոնկրետ ոլորտներում վտանգավոր թերացումների, դրանք ծնող երևույթների մասին վարչապետի խոսքում նոր շեշտադրումները, առկա սխալների վերացմանն ուղղված ձեռնարկումները հույս են ներշնչում: Կոռուպցիայի և ընդհանրապես զարգացումն արգելակող երևույթների դեմ գործնականում արդյունավետ պայքարելու քաղաքական կամք երկրի բարձրագույն իշխանություններն, իրոք, դրսևորում են: Այդ մասին կարող է վկայել նաև ԵԽԽՎ ամառային նստաշրջա նում թիվ 1609 բանաձևի պահանջների կատարման համար Հայաստանին տրված ժամկետի երկարաձգումը: Այս ամենը նկատի ունենալով, թերևս, կարող ենք արձանագրել, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացում չի սպասվում: Տարածաշրջանում ազդեցությունների համար գերտերությունների միջև մրցակցությունը, նաև աշխարհագրական դիրքով պայմանավորված, բոլոր ժամանակներում իր բացասական հետևանքներն է ունեցել Հայաստանի համար: Սակայն այսօր այդ ավանդույթը, կարծես, խախտվում է: Տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահների հերթական այցի արդյունքներն ամփոփելիս, եռանախագահներից ամենալավատեսը Մեթյու Բրայզան էր: Նա նշեց, որ Ս. Պետերբուրգում Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ Հայաստանի նոր նախագահի դիրքորոշումներում Ռոբերտ Քոչարյանի համեմատ, նոր, ավելի հուսադրող երանգներ էին նկատվում: Ավելին. ամերիկացի համանախագահը կարծիք հայտնեց, թե չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնության գան մինչև տարեվերջ: Հատկանշական է, որ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովն, իր հերթին, անխուսափելի է համարել բանակցութ յունների որոշակի փուլում ԼՂՀ-ի, որպես հակամարտության լիիրավ կողմի ներգրավումը բանակցային գործընթացում: Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը, ի դեմս Մինսկի խմբի, ի վերջո չի կարող շրջանցել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշ ման իրավունքը: Ինչը նոր ու հետաքրքիր զարգացումներ է խոստանում:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ