«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու դեպքում Իրանը ոչ թե Ադրբեջանին, այլ Հա


Ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլին իր այս կարծիքին փորձել է նաև այսպես կոչված «այլընտրանքային» հիմնավորումներ տալ` հարցազրույցներից մեկում£ - Անհրաժեշտ է հասկանալ, թե Հայաստանում ինչպես են գնահատում ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարը£ Այնտեղ համարում են, որ Իրանը սոսկ խոսքով է հետաքրքրություն ցուցաբերում մեր երկրի ամրացման ու զարգացման հանդեպ` գործնականում չցանկանալով դա. չցանկանալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը£ Պաշտոնական Երևանի նման մտածելակերպն (մտածողությունն՞) էլ մղում է ապավինել (համաձայնել) Իրանի միջնորդական առաքելությանը` հայ¬ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում£ Բնականաբար, Իրանի ցանկացած նախաձեռնություն պետք է բխի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից£ Իսկ դա Հայաստանին թույլ կտա հասկանալ Իրանի հետ հույսեր կապելու ունայնությունը£ Հակամարտության կարգավորմանը նպաստելու Իրանի պատրաստակամության խնդրին անդրադառնալիս, նույնպես ադրբեջանական դիվանագիտությանը բնորոշ մեկ հարվածով «նալին ու մեխին» խփել է փորձում Ահմեդօղլին. - Դա շատ հրատապ հարց է, որին պատասխանելու համար բավական է ետ շրջել մեր ոչ հեռավոր պատմության անիվը£ Խոսքս 1992 թ. մայիսի մասին է, երբ Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր¬Պետրոսյանը և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը Թեհրան մեկնեցին` բանակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավոր ման շուրջ£ Ստանձնելով միջնորդի դերը` Իրանի իշխանություններն Ադրբեջանին հավաստիացրին, որ Հայաստանը ռազմական գործողություններ չի կիրառի£ Սակայն մինչ այդ բանակցությունների ավարտը հայերը գրոհով գրավեցին «Ադրբեջանի մարգարիտ» Շուշին£ Ինչպես տեսնում ենք` Ռուսաստանի օգնությամբ հայերն Ադրբեջանի աչքում նշանակալի հարված հասցրին Իրանի վարկանիշին և խոչընդոտեցին իրանական միջնորդական առաքելության իրականացմանը, ինչը կարող էր նպաստել տարածաշրջանում Իրանի ազդեցության կտրուկ աճին£ Ինչ խոսք, մեր բարեկամ դրացի երկրի հեղինակությունը ոչ մի պարագայում արցունք չի քամի երրորդ այդ հարևանի աչքերից£ Եվ քաղցր¬մեղցրությամբ շղարշված այս հանդիմանանքը ընկալելու համար էլ առանձնակի խորագիտություն պետք չէ£ Բայց ա°յ` «Ադրբեջանի մարգարիտ» Շուշիի համար ողբը, իսկապես անկեղծ է£ Մինչդեռ այլոց «արդարամտության» կոչող Ադրբեջանի ականջին, թերևս, միջնորդական առաքելություն ստանձնող բոլոր երկրները պետք է ավելի հաճախ շշնջան` * Նախ` Ադրբեջան հորջորջյալ պետությունը երբևէ Լեռնային կամ նույնիսկ Դաշտային Ղարաբաղ անունով տարածք չի°° ունեցել£ * Հայկական այդ բնօրրանն իրենց նվիրած այն` Սովետմիություն կոչվող պետությունը վաղո¯ւց չկա, հետևաբար նրա ընծաներն էլ իր հետ լեթայի խորխորատներում են թաղվել£ * Ամենակարևորը` պատերազմով նվաճված ո՞ր տարածքն է վերադարձվում. առավել ևս` երբ նվաճվածը ոչ թե ուրիշի երկրից է գրավված, այլ քեզանից բռնի զավթվածի, գողացվածի վերադարձ£ * Եվ, իհարկե` ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ բռնանալու ավելի ցայտուն օրինակ կարո՞ղ են մատնանշել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությամբ» «մտահոգ ուղեղները»` քան Պատմական Հայաստանի` կրթության ու մշակույթի կենտրոն Շուշիով հանդերձ Արցախ նահանգի (թե՞ գավառի) հիմնախնդիրն է£